ՀՀ ԿԲ վճարային համակարգերով իրականացված վճարումների ծավալը կրճատվել է 27%-ով

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի. /ԱՌԿԱ/. 2009թ.-ի չորրորդ եռամսյակում ՀՀ Կենտրոնական բանկի վճարային համակարգերով իրականացված վճարումների ծավալը կրճատվել է 27 տոկոսով կամ 989 մլրդ դրամով 2009թ.-ի երրորդ եռամսյակի համեմատ՝ կազմելով 2696 մլրդ դրամ:

«ՀՀ ԿԲ բանբերի» համաձայն, 2009թ.-ի չորրորդ եռամսյակում, ՀՀ կենտրոնական բանկի վճարային համակարգերով իրականացված վճարումների քանակը կազմել է 832652՝ ավելանալով 16 տոկոսով կամ 117466-ով: ՀՀ կենտրոնական բանկի վճարային համակարգերով իրականացված փոխանցումների ծավալը 2008թ. չորրորդ եռամսյակի համեմատ նվազել է 9%-ով կամ 254 մլրդ դրամով, քանակը ավելացել է 19 տոկոսով կամ 130376-ով:
Միևնույն ժամանակ, ԿԲ տվյալներով, ՀՀ կենտրոնական բանկի վճարային համակարգերով իրականացված դրամական փոխանցումների միջին օրական ծավալը (առանց բորսայական գործառնությունների) կազմել է մոտ 42 մլրդ դրամ՝ 2009թ. երրորդ եռամսյակի համեմատ նվազելով 15.4 մլրդ դրամով (քանակը ավելացել է 1835-ով): Գործարքների միջին օրական քանակը հասել է 13010-ի՝ ավելանալով 1835 գործարքով:
Ինչպես նշվում է ԿԲ հաղորդագրության մեջ, բորսայական գործառնությունների
իրականացման հետ կապված միջին օրական փոխանցումների ծավալը կազմել է 144 մլրդ դրամ՝ 2009 թ.-ի երրորդ եռամսյակի ցուցանիշների համեմատ ավելանալով 6.5%-ով:

Ընդհանուր առմամբ 2009թ. չորրորդ եռամսյակում ՀՀ տարածքում բանկային համակարգով անկանխիկ վճարումների ծավալը կազմել է 3629 մլրդ դրամ, քանակը՝ 2041189: ($1 – 385,68 դրամ):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

COP17-ի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը. Idram և IDBank (ՎԻԴԵՈ)

Կլիմայի փոփոխության մեղմումից մինչև բնապահպանական կրթություն և նորարարական լուծումներ․ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը միավորել է ոլորտի առաջատար կանանց՝ հանրայնացնելով նրանց նախաձեռնություններն ու կենսաբազմազանության պահպանման գործում ունեցած ներդրումը

ՀՀ փոխվարչապետը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են մասնավոր կապիտալի ներգրավման և ենթակառուցվածքների զարգացման հարցերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակության հետ  քննարկել է ՀՀ կառավարության առաջնահերթությունները, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, պետության բնապահպանական օրակարգը, մասնավոր կապիտալի ներգրավման և պետություն-մասնավոր գործընկերության ընդլայնման հնարավորությունները։

«Ռենշին»-ի 5 մլրդ դրամ պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են հաշված օրերի ընթացքում

«Ռենշին» քաղաքաշինական-ներդրումային ընկերության կողմից թողարկված 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերի հերթական սերիայի տեղաբաշխումը հաջողությամբ ավարտվել է

ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է կեղծ լիազորագրերով և տեղեկանքներով  խարդախության նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը քաղաքացիներին նախազգուշացնում է կեղծ փաստաթղթերի կիրառմամբ զեղծարարությունների հաճախակիացած դեպքերի մասին, որոնք իբր տրամադրվել են ԿԲ-ի կողմից

ԿԲ–ն որոշումներ է ընդունում տնտեսության զարգացման առավել վտանգավոր սցենարները կանխելու համար․ Մարտին Գալստյան

ԿԲ նախագահի խոսքով՝ մոտեցումների վերանայման անհրաժեշտությունը պայմանավորված էր գլոբալ անորոշության և աշխարհաքաղաքական ռիսկերի աճով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img