ՀՀ բանկերի ակտիվների շահութաբերությունը 2009թ.-ին կազմել է տարեկան 1,29%

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային հատվածի ակտիվների շահութաբերությունը (ROA) 2009 թ.-ի ընթացքում կազմել է տարեկան 1,29 տոկոս՝ 2009թ.-ի 9 ամսվա 0,82 տոկոսի համեմատ:

Միաժամանակ 2009 թ.-ի չորրորդ եռամսյակի համար առևտրային բանկերի ֆինանսական հաշվետվությունների հիման վրա «ԱՌԿԱ» գործակալության կողմից կազմված վերլուծության համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում բանկային համակարգի ընդհանուր կապիտալի վերադարձելիության ցուցանիշը (ROE) կազմել է տարեկան 5,96 տոկոս՝ 2009 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ արձանագրված 3,74 տոկոսի համեմատ:

Միաժամանակ ROA ցուցանիշներով հաշվետու ժամանակահատվածում առաջատարի դիրքում է Պրոմեթեյ Բանկը՝ տարեկան 3,26 տոկոսով՝ 2009 թ.-ի չորրորդ եռամսյակի սկզբում արձանագրված 4,17 տոկոսի համեմատ: Իսկ ROE ցուցանիշով այդ բանկը զբաղեցրել է 11-րդ տեղը՝ տարեկան 6,88 տոկոս (2009 թ.-ի 4-րդ եռամսյակի սկզբում՝ 8,7 տոկոս), իսկ ROE ցուցանիշով առաջին տեղում է Արցախբանկը՝ 18,02 տոկոս (2009 թ.-ի 4-րդ եռամսյակի սկզբում՝15,17 տոկոս):

Հաշվետու ժամանակահատվածի արդյունքներով՝ ROA ցուցանիշով երկրորդ տեղում է Զարգացման հայկական բանկը՝ տարեկան 3,1 տոկոս՝ 2009 թ.-ի 4-րդ եռամսյակի սկզբում արձանագրված 2,42 տոկոսի համեմատ: Հայաստանի բանկերի շրջանում ROE ցուցանիշով տարեկան 9,22 տոկոսով բանկը զբաղեցնում է 6-րդ տեղը (2009 թ.-ի սեպտեմբերի 30-ին՝ 6,89 տոկոս):

Հաշվետու ժամանակահատվածի արդյունքներով՝ ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը ROA ցուցանիշով երրորդ տեղում է՝ տարեկան 2,95 տոկոս՝ 2009 թ.-ի 4-րդ եռամսյակի սկզբում արձանագրված 2,6 տոկոսի համեմատ: Միաժամանակ Հայաստանի բանկերի շրջանում ROE ցուցանիշով տարեկան 14,78% տոկոսով բանկը զբաղեցնում է 2-րդ տեղը (2009 թ.-ի սեպտեմբերի 30-ին՝ 13,18 տոկոս):

Հաշվետու ժամանակահատվածի արդյունքներով՝ ROЕ ցուցանիշով երրորդ տեղում է HSBC-Հայաստան բանկը՝ 10,58 տոկոս ցուցանիշով (2009 թ.-ի սեպտեմբերի 30-ին՝ 8,83 տոկոս):

Արցախբանկն ու Կասկադ Բանկը ROA ցուցանիշով տարեկան 2,89 և 2,58 տոկոսներով գտնվում է համապատասխանաբար 4-րդ և 5-րդ տեղերում, իսկ ROE ցուցանիշով 4-րդ և 5-րդ տեղում են գտնվում Հայբիզնեսբանկն ու Ինեկոբանկը՝ համապատասխանաբար 9,53 և 9,39 տոկոս:

2009 թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանում գործում է 22 բանկ և 382 մասնաճյուղ: (1 դոլարը 389,94 դրամ է):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում (ՎԻԴԵՈ)

Դեռ 7 տարի առաջ «Դիլի Թաունի» կոնցեպտը զուտ գաղափար էր, իսկ այսօր այն Հայաստանի համար վերածվել է եզակի համալիրի՝ «քաղաք՝ քաղաքի ներսում»

ՊԵԿ-ը զգուշացրել է Ռուսաստանից Հայաստան և մի շարք այլ երկրներ կանխիկ ռուբլու արտահանման արգելքի մասին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հիշեցրել է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան և մի շարք այլ պետություններ ռուսական կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումների մասին

CUBE Invest–ը դարձել է առաջին ներդրումային ընկերությունը, որի 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերը ցուցակվել են AMX–ում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

Այս առիթով Հայաստանի ֆոնդային բորսայում տեղի է ունեցել զանգի հնչեցման ավանդական արարողությունը՝ ազդարարելով ընկերության մուտքը բորսայական պարտատոմսերի շուկա՝ արդեն որպես թողարկող

Եվրոյի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ բարձրացել է 2,33 դրամով, իսկ դոլարի և ռուբլու փոխարժեքները աննշան փոփոխություններ են գրանցել․ ԿԲ

2026 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված    ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, նոյեմբերի 3-ի համեմատ, աճել է 0.05 կետով՝ հասնելով 360.12 դրամի։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img