ՀԲ-ն Հայաստանին 9 միլիոն դոլարի վարկ կտրամադրի

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի. /ԱՌԿԱ/. Համաշխարհային բանկը հաստատել է Հայաստանին 9 միլիոն դոլարի վարկի տրամադրումը Հասարակական հատվածի արդիականացման երկրորդ ծրագրի (Second Public Sector Modernization Project – PSMP II) շրջանակներում:

Ինչպես նշված է Համաշխարհային բանկի մամուլի հաղորդագրության մեջ, նախագծի նպատակն է աջակցել Հայաստանի կառավարության ջանքերին, որոնք ուղղված են հասարակական ծառայությունների բարելավմանը՝ աշխատավարձի պրոգրեսիվ համակարգի անցմանը աջակցելու, պետական ծառայողների վարքի կանոնագրքի ներդրման, ինչպես նաև կառավարական բոլոր տեղեկատվության նկատմամբ հասանելիության բարձրացման միջոցով:

«Բանկի առաջնահերթությունն է բարելավված հասարակական ծառայությունների միջոցով կառավարման ուժեղացումը: Այն դեպքում, երբ կատարելագործվում է կառավարման և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտը, կարևոր մարտահրավերները դեռ մնում են», – ասել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի գծով տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամը:

Հայաստանի հետ համագործակցության ընթացքում՝ 1992 թ.-ից ի վեր, Համաշխարհային բանկը տրամադրել է 1,318 միլիոր դոլարի վարկ:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img