Հայաստանում 2010 թ.-ին գնաճը փոքր-ինչ կգերազանցի նախորդ տարվա մակարդակը. ՀԲ

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի. /ԱՌԿԱ/. Գնաճը 2010 թ.-ի վերջին կհայտնվի նույն մակարդակի վրա, ինչ նախորդ տարում, հնարավոր է՝ մի քիչ ավելի, չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը:

Պատասխանելով լրագրողներին այն հարցին, թե նշանակու՞մ է դա, արդյոք, որ Հայաստանում գնաճը 2010 թ.-ի վերջին կկազմի 7 տոկոս՝ Վարուդակիսն ասաց, որ «այդ մասին դեռ վաղ է խոսել»:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2009 թ.-ի դեկտեմբերին, 2008 թ.-ի դեկտեմբերի համեմատ, Հայաստանում գրանցվել է սպառողական գների 6,5 տոկոսանոց աճ:

«Փետրվարին գնաճը Հայաստանում կազմում էր 9,4 տոկոս, սակայն այն պայմանավորված չէ ներքին պահանջարկով, քանի որ հայկական տնտեսությունը դեռևս գտնվում է ցածր մակարդակի վրա» ,- ասաց Վարուդակիսը:

Փետրվարին, 2010 թ.-ի հունվարի համեմատ, Հայաստանում գրանցվել է 0,3 տոկոսանոց գնաճ, ինչի հետևանքով գնաճի 12-ամսյա ցուցանիշը կազմեց 9,4 տոկոս:

«Հիմնականում այդ գնաճը բացատրվում է գազի սակագնի բարձրացմամբ և դրամի դեվալվացիայի ուշացած ազդեցությամբ, ինչպես նաև համաշխարհային շուկաներում հիմնական սպառողական ապրանքների որոշակի թանկացմամբ», – պարզաբանեց Վարուդակիսը:

Նրա խոսքերով՝ այդ գործոնները մշտական չեն, և «2010 թ.-ին մի-փոքր ուշ գնաճը կնվազի»:

«Մենք կարծում ենք, որ 2010 թ.-ի որոշակի ժամանակահատվածում գնաճի աճը կդադարի, և կսկսվի նրա նվազումը», – ասաց Վարուդակիսը:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img