2009թ.-ին վճարումների գերակշիռ մասն իրականացվել է էլեկտրոնային վճարումների համակարգի միջոցով

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի. /ԱՌԿԱ/. 2009թ.-ին Էլեկտրոնային վճարումներին բաժին է հասել (առանց բորսայական գործառնություններ իրականացնելու հետ կապված փոխանցումների) ՀՀ ԿԲ-ի վճարային համակարգերով կատարված վճարումների ողջ ծավալի 51,3 տոկոսը կամ վճարումների ընդհանուր թվի 94,7 տոկոսը: Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ-ի մամուլի ծառայությունից:

Միաժամանակ էլեկտրոնային վճարումների ծավալն ավելացել է 23.3% (1130 մլրդ դրամով), իսկ քանակը՝ 23%-ով (489176-ով): Բացի այդ, μորսայական գործառնությունների իրականացման հետ կապված փոխանցումները կազմել են 32188 մլրդ դրամ:

ԿԲ-ի տվյալների համաձայն, առևտրային բանկերին բաժին է հասել էլեկտրոնային վճարումների համակարգով (առանց բորսայական գործառնություններ իրականացնելու հետ կապված փոխանցումների) կատարված վճարումների ծավալի 62 տոկոսը (381 միլիարդ դրամի աճ) և բոլոր վճարումների ընդհանուր թվի 99 տոկոսը:

Էլեկտրոնային վճարումների համակարգով իրականացված դրամական փոխանցումների միջին օրական քանակը 2008թ. համեմատ ավելացել է 1911-ով՝ կազմելով 10133, իսկ ծավալը՝ 4.4 մլրդ դրամով՝ կազմելով 23.4 մլրդ դրամ: Միաժամանակ բորսայական գործառնությունների իրականացման
հետ կապված միջին օրական փոխանցումները ավելացել են 79 մլրդ դրամ և կազմել 125 մլրդ դրամ:

Իսկ էլեկտրոնային վճարումների համակարգում մեկ էլեկտրոնային փոխանցման միջին ծավալը, առանց բորսայական գործառնությունների իրականացման հետ կապված փոխանցումների, 2008թ. համեմատ պահպանվել է նույն մակարդակում, որը կազմում է 2.3 մլն դրամ: Էլեկտրոնային վճարումների համակարգով առևտրային բանկերի կողմից բորսայական գործառնությունների իրականացման հետ կապված փոխանցումների միջին ծավալը կազմել է 1573 մլն դրամ, որն ավելացել է 711 մլն դրամով: (1 դոլարը 400,10 դրամ է):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ» (ՎԻԴԵՈ)

Եղեգնաձորում գտնվող «Ընկուզենու տակ» անվամբ իր հյուրատանը Լիլիթն արդեն ութ տարի է, ինչ ընդունում է հարյուրավոր հյուրերի՝ ներկայացնելով Վայոց ձորի ավանդական ուտեստները

Եվրոյի և դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը ևս բարձրացել է 3․21 կետով և կազմել 439․27 դրամ, ռուբլին նվազել է 0․0314 կետով և կազմել 4․7901 դրամ

ՎԶԵԲ-ը պատրաստակամ է շարունակելու աջակցությունը ՀՀ կառավարությանը տարբեր ոլորտներում նախատեսվող ծրագրերի և բարեփոխումների իրականացման գործում

Փաշինյանը հանդիպում է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասսոյի հետ

5G միացնելու պատրվակով գողանում են տվյալներ և գումարներ. ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է հեռախոսային զեղծարարությունների աճի մասին

ՀՀ կենտրոնական բանկը նախազգուշացրել է հեռախոսային զեղծարարությունների աճի մասին և զգոն լինելու կոչ արել

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img