ՎԶԵԲ-ը Հայաստանում շուրջ 500 մլն դոլարի ներդրումներ է կատարել. Եվրաբանկի ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի. /ԱՌԿԱ/. ՎԶԵԲ-ը Հայաստանում շուրջ 500 մլն դոլարի ներդրումներ է կատարել, իսկ անցյալ տարի միջազգային ֆինանսական ճգնաժամի կապակցությամբ ներդրումների ծավալը կտրուկ աճել է, հինգշաբթի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ասաց բանկի նախագահ Թոմաս Միրոուն:

Հարավային Կովկաս եռօրյա այցի շրջանակներում մարտի 18-ին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Թոմաս Միրոուն (Thomas Mirow) ժամանել է Հայաստան: Սա 2008թ.-ի հուլիսին ՎԶԵԲ-ի նախագահի պաշտոնին Միրոուի նշանակումից հետո նրա առաջին պաշտոնական այցն է Հայաստան:

Ինչպես հինգշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին երկրի ղեկավարի մամուլի ծառայությունից, Թոմաս Միրոուն նախագահ Սարգսյանին շնորհակալություն է հայտնել Հայաստանում Եվրաբանկի գործունեությանը ցուցաբերվող շարունակական օժանդակության համար:

Թոմաս Միրոուն ասել է, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի գործունեությունն ուղղված է Հայաստանի տնտեսության արդիականացմանը, և բանկը հիմնական շեշտը դնում է մասնավոր հատվածի, միջին ու փոքր գործարարության խթանման վրա: Եվրաբանկի նախագահը բարձր է գնահատել ՀՀ նախագահի` կառուցվածքային բարեփոխումների ուղղությամբ գործադրած ջանքերը:

Նա նաև ասել է, որ Հայաստանի ֆինանսական համակարգը այս դժվարին պայմաններում կարողացավ դիմագրավել և ցույց տալ իր ամրությունն ու դիմացկունությունը:

Թոմաս Միրոուն ասել է, որ ՎԶԵԲ-ը պատրաստ է շարունակել համատեղ աշխատանքը, աջակցել փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացմանը, ենթակառուցվածքների որակի բարելավմանը:

Հանրապետության նախագահը բարձր է գնահատել մեր երկրում ՎԶԵԲ-ի գործունեությունը, տնտեսության մեջ կատարած ներդրումները` նշելով, որ Հայաստանը դրանց շնորհիվ կարողացել է լուծել զարգացման խնդիրներ:

«Այս տարիների ընթացքում բանկի հետ համագործակցությունը մեզ հնարավորություն է ընձեռել օտարերկրյա ներդրողների մոտ որոշակի վստահություն ձևավորել մեր երկրի ու տնտեսության նկատմամբ: Հայաստանը պատրաստ է շարունակել և ընդլայնել փոխգործակցությունը»,- ընդգծել է նախագահ Սարգսյանը:

ՀՀ նախագահն ու Եվրաբանկի նախագահը խոսել են նաև Հայաստանի տնտեսական առաջնահերթությունների, ընթացիկ և հեռանկարային համատեղ ծրագրերի մասին:

Որպես համագործակցության հնարավոր ուղղություններ նշվել են ֆինանսական հատվածը, բանկային համակարգը, էներգետիկան, ենթակառուցվածքների զարգացումը:

Հայաստանում համաշխարհային տնտեսական ճգնաժամի հաղթահարման նպատակով ՎԶԵԲ-ը ընդլայնել է իր աջակցությունը: 2009 թ.-ին բանկը երկրին տրամադրել է 85,2 միլիոն եվրո, դա ռեկորդային ցուցանիշ է: Հայաստանում ՎԶԵԲ-ի պորտֆելի հիմնական մասն ուղղված է մասնավոր հատված:

ՎԶԵԲ-ը խոշորագույն ներդրողներից է, որն ավելի քան 77 ծրագրերի շրջանակներում Հայաստանի տնտեսության տարբեր հատվածներ է ներդրել ավելի քան 393 միլիոն եվրո:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար (ՎԻԴԵՈ)

Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը TOON EXPO 2026-ի շրջանակում իր գործընկեր ROEL Automotive Group-ի հետ համատեղ ներկայացնում է էլեկտրամոբիլներ ձեռք բերելու հատուկ առաջարկ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img