Բանկերի մեկ աշխատակցի հաշվով շահույթը կազմել է 1,84 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի մեկ աշխատակցի հաշվով շահույթի ծավալը 2009 թ.-ին կազմել է միջինը 1840 հազար դրամ (շուրջ 5,1 հազար դոլար 2009 թ.-ի միջին շուկայական փոխարժեքով): Նման տվյալներ են ստացվել առևտրային բանկերի 2009 թ.-ի գործունեության միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների վերլուծության հիման վրա:

Փաստորեն, հաշվետու ժամանակահատվածում բանկային համակարգի մեկ աշխատակցին ամսական միջինը բաժին է հասել 153,3 հազար դրամ (շուրջ 422,1 դոլար): Միաժամանակ մեկ աշխատակցին բաժին հասած ակտիվները 2009 թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել են միջինը 161287 հազար դրամ կամ 443,97 դոլար:

2009 թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանում գործող 22 առևտրային բանկերում աշխատել է 8346 մարդ, իսկ 2009 թ.-ին շահույթը կազմել է 15355, 2 միլիոն դրամ (42,3 միլիոն դոլար):

2009 թ. գործունեության արդյունքում մեկ աշխատակցին բաժին հասնող ամենամեծ շահույթը գրանցվել է Արմսվիսբանկում՝ 6829 հազար դրամ (18,8 hազար դոլար): Փաստորեն, բանկի մեկ աշխատակիցն ապահովել է 569,1 հազար դրամ ամսական շահույթ (1,6 հազար դոլար): Միաժամանակ ակտիվները, որոնց ղեկավարել է Արմսվիսբանկի մեկ աշխատակիցը, 2009 թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել են միջինը 366,81 միլիոն դրամ, (1009,7 հազար դոլար), ինչը մեծությամբ Հայաստանի բանկերի շրջանում երրորդ ցուցանիշն է:

Ամերիաբանկը 2009 թ. գործունեության արդյունքում երկրորդ տեղն է զբաղեցրել աշխատակազմը ղեկավարելու արդյունավետության ցուցանիշով: Մեկ տարվա ընթացքում Ամերիաբանկի մեկ աշխատակիցը միջինը ապահովել է 6712 հազար դրամի շահույթ, ինչը հավասար է մոտավորապես 18,5 հազար դոլարի, այսինքն՝ ամսական 559,3 հազար դրամ (1,5 հազար դոլար):

Հաշվետու ժամանակահատվածում աշխատակազմը ղեկավարելու արդյունավետության ցուցանիշով (մեկ աշխատակցին բաժին հասած շահույթ) երրորդ տեղում է Պրոմեթեյ բանկը՝ 5501 հազար դրամ (15,1 հազար դոլար) կամ ամսական 458,4 հազար դրամ (շուրջ 1,3 հազար դոլար):

Աշխատակազմը ղեկավարելու արդյունավետության ցուցանիշով առաջատարների խմբում են ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը (5372 հազար դրամ կամ 14,8 հազար դոլար), Զարգացման հայկական բանկը (5172 հազար դրամ կամ 14,2 հազար դոլար): Բոլոր նշված բանկերի մոտ մեկ աշխատողին բաժին հասած շահույթը 2009 թ.-ի գործունեության արդյունքում գերազանցել է 5 միլիոն դրամը:

Գնահատելով նախորդ տարվա ընթացքում բանկերի գործունեությունը՝ կարելի է նկատել, որ երկու բանկերի մոտ մեկ աշխատակցին բաժին հասած շահույթը գերազանցում է 8 միլիոն դրամը, երեք բանկերի մոտ գերազանցում է 5 միլիոն դրամը, վեց բանկերի մոտ՝ 2 միլիոն դրամը: Այնուհետև ևս երեք բանկերի մոտ մեկ աշխատակցին բաժին հասած շահույթը կազմում է 1 միլիոն դրամից ավելի, չորս բանկերի մոտ՝ 1 միլիոն դրամից պակաս: Միաժամանակ չորս բանկերի մոտ վնասներ են գրանցվել: (1 դոլարը 399,33 դրամ է):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest: Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հուլիսի 6–12)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է տարեկան գնաճի արագացման և պետական ու կորպորատիվ արժեթղթերի շուկայում ակտիվության ազդեցության ներքո

Ամեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա (ՎԻԴԵՈ)

 Շուրջ  30 տարի «Արաքս» թռչնաֆաբրիկան ամեն օր հայկական շուկան ապահովում է թարմ թռչնամսով և հավկիթներով

Հայաստանում գործարկվել է բանկային STOPկոճակը․ ԿԲ–ում հայտնել են, թե ինչ գործարքներ է հնարավոր արգելափակել

Հուլիսի 1-ից Հայաստանի ֆինանսական կազմակերպություններում, որոնք մատուցում են հեռավար ծառայություններ, գործում է «STOP» մեխանիզմը, որը թույլ է տալիս հաճախորդներին ինքնուրույն սահմանափակել առանձին գործարքներ կամ ամբողջությամբ արգելափակել հեռավար ֆինանսական ծառայությունները

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

Յունիբանկը մեկնարկել է «Ավելի շատ հնարավորություններ Mastercard World Travel քարտով» ակցիան, որի գլխավոր մրցանակը երկու անձի համար 7-օրյա ուղևորությունն է դեպի Իտալիա

Fitch–ը Հայաստանում գնաճը 2026թ․–ին կանխատեսում է 4,4% մակարդակում՝ հետագայում մինչև 3% նվազմամբ

Գնաճի աճող միտումը սկսվել էր դեռևս մինչև Իրանի պատերազմը և պայմանավորված էր սննդամթերքի, ծառայությունների գներով ու համընդհանուր առողջապահության ծախսերով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img