Բանկոմատների հայկական շուկան գնահատվում է տարեկան շուրջ 70 միավոր

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /ԱՌԿԱ/. Բանկոմատների հայկական շուկան տարեկան գնահատվում է շուրջ 70 միավոր, հինգշաբթի լրագրողներին Երևանում հայտնեց ռուսական «Լանիտ» ընկերության բանկային տեխնոլոգիաների դեպարտամենտի փոխտնօրեն Իգոր Կուրդինը։

Ըստ նրա, ընկերությունն արդեն բանկոմատների մատակարարում է իրականացնում դեպի Հայաստան, սակայն տեղական շուկայում մեծ ներուժ է տեսնում։

«Ներկայում մենք ներկայացված ենք մի շարք հայկական բանկերով, և կարծում ենք, որ անհրաժեշտ ներուժ ունենք Հայաստանի այլ բանկերի հետ մեր համագործակցության ծավալի մեծացման համար»,- ասաց Կուրդինը։

Մասնավորապես, նա նշեց երկրում բանկոմատների, POS-տերմինալների, տեսահսկողության համակարգերի և նոր սերնդի այլ լուծումների ներդրման հնարավորությունը։

Ըստ նրա, ընկերության կողմից ներկայացրած Diebold բանկոմատներն ունեն 5-տեղանոց դիսպենսեր, որն իր ամբողջական բեռնման դեպքում թույլ է տալիս, որ բանկերն ինկասացիայից տնտեսեն մինչև 20 տոկոս միջոցներ։

«Անվտանգության տեսանկյունից Diebold ընկերությունը նախորդ տարի ծրագրային ապահվում է լրամշակել, որը հնարավորություն է տալիս 100 տոկոսով վերացնել երրորդ անձանց ներթափանցումը ծրագրային ապահովում»,- ասաց Կուրդինը։

Ավելին, նրա խոսքերով, մատակարարվում են սարքավորումների մասեր, որոնք լիովին համապատասխանում են անվտանգության պահանջներին և, առաջին հերթին, դա վերաբերում է ինչպես բանկոմատի cardreader-ին, այնպես էլ հաճախորդի ստեղնաշարին, ինչը թույլ է տալիս անվտանգ օգտվել բանկոմատներից։

2010 թվականի հունվարի մեկի դրությամբ, հայկական ArCa վճարային համակարգում գործում է շուրջ 580 բանկոմատ։ Միաժամանակ համակարգի հնարավորությունները թույլ են տալիս այդ թիվը հասցնել մինչև 3 հազարի։

ԼԱՆԻՏ (Նոր Տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիա) հոլդինգը ռուսաստանյան խոշորագույն ընկերություն է, որն աշխատում է ՏՏ շուկայում 1989 թվականից։ Գործունեության հիմնական ուղղություններն են՝ մատակարարում, համակարգային ինտեգրում, մասնագետների պատրաստում տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում։

Լանիտ ընկերությունը Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում բանկոմատների արտադրող Diebold ընկերության պաշտոնական ներկայացուցիչն է։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի վարկային կազմակերպությունների կապիտալը 9 ամսում աճել է 4,35%-ով՝ հասնելով 474,09 մլրդ դրամի

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն կապիտալը 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 474,09 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,49%-ով, իսկ տարեսկզբից՝ 4,35%-ով

Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Նոյեմբերի 13-15-ը կայանալիք Toon Expo.Invest 2026...

Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

․«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների ծավալի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն է

IDBank-ը և Իդրամը «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում ամփոփել են հոկտեմբեր ամսվա արդյունքները

IDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը մասնակցել է Հայաստանի բանկերի միության հերթական մարզային համաժողովին, որն այս անգամ անցկացվել է Գյումրիում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img