Fri, 18 April
9.1 C
Yerevan
USD: 390.94 RUB: 4.77 EUR: 443.95 GEL: 142.24 GBP: 516.82
spot_img

ՀՀ բանկերում բնակչության դրամական ավանդները 2009թ.-ին կրճատվել են 22,8%-ով

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկերում բնակչության դրամական ավանդները կազմել են 167,5 միլիարդ դրամ՝ տարեսկզբի 216,9 միլիարդ դրամի փոխարեն՝ 2009 թ.-ի ընթացքում կրճատվելով 22,8 տոկոսով:

ՀՀ ԿԲ-ի տվյալների հիման վրա «ԱՌԿԱ» գործակալության կատարած վերլուծության համաձայն՝ տնային տնտեսությունների կողմից տեղադրված ավանդների տեսակարար կշիռը բնակչության ավանդների ընդհանուր ծավալում կազմել է 17,7 տոկոս՝ տարեսկզբի 13,7 տոկոսի համեմատ:

Միաժամանակ դրամական արտահայտությամբ բնակչության արտարժութային ավանդներն աճել են 114,4 տոկոսով՝ տարեսկզբի համեմատ և կազմել են 366,5 միլիարդ դրամ:

Բանկերում բնակչության ընդհանուր ավանդները (ժամկետային և ցպահանջ) 2009 թ.-ի ընթացքում ավելացել են 41 տոկոսով: ԿԲ-ի տվյալների համաձայն՝ նախորդ տարվա դեկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի բանկերի կողմից ներգրավված ավանդների ընդհանուր ծավալը հասել է շուրջ 657 միլիարդ դրամի՝ տարեսկզբի 465,9 միլիարդ դրամի համեմատ:

2009 թ.-ի սկզբից նկատվել է դրամական ավանդների համեմատ՝ արտարժույթով ավանդների աճի տեմպերի զգալի գերազանցման միտում:

Միաժամանակ դրամական արտահայտմամբ 2009 թ.-ին ժամկետային արտարժութային դեպոզիտներն ավելացել են 2,5 անգամ կամ 145,3 տոկոսով՝ հասնելով մինչև 251,4 միլիարդ դրամի՝ ժամկետային դրամական դեպոզիտների 46 տոկոսանոց անկման դեպքում:

Բնակչության ժամկետային դրամական ավանդների տեսակարար կշիռը բանկերի կողմից ներգրավված ժամկետային ավանդների ընդհանուր ծավալում կազմել է 20,1 տոկոս: Հարկ է նշել, որ բանկային ժամկետային ավանդների նմանատիպ աճը նշանակում է, որ հանրապետության քաղաքացիներն ավելի շատ իրենց խնայողությունները վստահում են բանկերին՝ նախընտրելով, սակայն, պահպանել սեփական խնայողությունները արտարժույթով:

Ինչպես վկայում են ԿԲ-ի վիճակագրության տվյալները, Հայաստանի բանկերում տնային տնտեսությունների ժամկետային ավանդների ընդհանուր ծավալը 2009թ.-ին աճել է 42,9 տոկոսով՝ հասնելով մինչև 214 միլիարդ դրամի:

Ոչ առևտրային կազմակերպություններից դրամական ներդրումների ծավալը դեկտեմբերի վերջին կրճատվել է 29,2 տոկոսով կամ 6,1 միլիարդ դրամով և կազմել 14,8 միլիարդ դրամ՝ դրամական արտահայտմամբ արտարժութային ավանդների ծավալի 66,7 տոկոսանոց աճի դեպքում: Այս ցուցանիշը 2009 թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 15,6 միլիարդ դրամ:

Միաժամանակ այլ ֆինանսական կազմակերպություններից դեպոզիտների ընդհանուր ծավալում դրամական դեպոզիտները կազմել են 10,7 միլիարդ դրամ, իսկ արտարժութայինները՝ 17,9 միլիարդ դրամ: Ներգրավված ավանդների ընդհանուր ծավալում ոչ ռեզիդենտներին բաժին է հասել 18,7 տոկոս կամ շուրջ 123 միլիարդ դրամ: (1 դոլարը 394,40 դրամ է):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բավրա

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը 2024թ․–ի արդյունքում

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշը՝ 2024 թվականի արդյունքներով

«ԱՌԿԱ» գործակալությունը գործարկել է Armbanks.am թարմացված բանկային պորտալը

«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը հայտնում է Armbanks.am թարմացված բանկային պորտալի գործարկման մասին, որն ավելի ժամանակակից և ֆունկցիոնալ է դարձել

OVIO-ի տվյալների մշակման կենտրոնը ստացել է PCI DSS անվտանգության չափանիշներին համապատասխանության հավաստագիր

OVIO-ի տվյալների մշակման կենտրոնը ստացել է Payment Card Industry Data Security Standard (PCI DSS) v4.0.1 միջազգային ստանդարտին համապատասխանության հավաստագիր թե՛ ամպային, թե՛ համատեղակայման ծառայությունների համար

ՎՏԲ-Հայաստան Բանկ. Ապառիկ վարկերը գնալով առավել տարածված են դառնում երիտասարդների շրջանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցում է աճող հետաքրքրություն ապառիկ վարկերի նկատմամբ՝ հաճախորդներին առաջարկելով շահավետ պայմաններ երկրի տարածքում 1000-ից ավելի գործընկեր կազմակերպությունների վաճառակետերից գնումներ կատարելու համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img