Կոնվերս բանկը վերանայել է կրեդիտ քարտերի սպասարկման սակագները

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /ԱՌԿԱ/. «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ն հերթական անգամ վերանայել է իր քարտերի սպասարկման սակագները` սահմանելով ավելի մատչելի և հասանելի գներ, հինգշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից:

Ինչպես նշվում է Կոնվերս բանկի մամուլի հաղորդագրության մեջ, բանկի կանխիկացման կետերից և բանկոմատներից գումար կանխիկացնելիս բանկի կողմից թողարկված բոլոր դեբետ քարտերից կանխիկացման միջնորդավճար չի գանձվելու:

Իսկ բոլոր կրեդիտ քարտերից, բացառությամբ VISA BUSINESS քարտի, կգանձվի ընդամենը 0.5% միջնորդավճար: Բանկում հիշեցրին, որ Կոնվերս բանկը հաճախորդների հետ շահավետ համագործակցության նպատակով` ընդամենը 4 ամիս առաջ բարելավել էր նաև քարտերի տրամադրման սակագները:

«Կոնվերս բանկ» ՓԲԸ-ն Հայաստանի առաջատար բանկերից մեկն է: Բանկի հիմնական նպատակն է հասարակության բոլոր խավերին մատուցել համապարփակ, որակյալ, մատչելի և ժամանակակից բանկային ծառայություններ:

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1993 թվականին և բանկային գործառնություններ իրականացնելու համար ունի ՀՀ ԿԲ-ի կողմից տրված N57 բանկային լիցենզիան: Բանկի բաժնետերերն են «Ընդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս» ԼԷԼՍԻ-ին` 95% և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին` 5%:

«ԱՌԿԱ» գործակալության տվյալներով՝ 2009 թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 78,9 մլրդ դրամ, պարտավորությունները՝ 66,8 մլրդ դրամ, բանկի ընդհանուր կապիտալը՝ 12,1 մլրդ դրամ, վարկային ներդրումները՝ շուրջ 40,9 մլրդ դրամ, հաճախորդների հանդեպ պարտավորությունները՝ 55,2 մլրդ դրամ, իսկ մաքուր վնասը 2009 թ.-ին՝ 1,2 մլրդ դրամ ($1-394,40 դրամ):–0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկան հինգ տարում կարող է կրկնապատկվել. CUBE Invest-ի ղեկավար

«ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում Cube Invest ներդրումային ընկերության տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Միքայել Մարգարյանը խոսել է Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկայի հեռանկարների, այս գործիքի նկատմամբ բիզնեսի և ներդրողների հետաքրքրության, ռիսկերի և զսպող գործոնների մասին

Սևակ Միքայելյանն ընտրվել է Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ

ՀՀ Ազգային ժողովը Սևակ Միքայելյանին ընտրել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ։

Հայաստանի առևտրային բանկերը 2026թ․–ի 9 ամսում պետբյուջե են վճարել 149,22 մլրդ դրամ

Հայաստանում գործող բոլոր 17 գործող առևտրային բանկերը ներառվել են երկրի 1000 խոշոր հարկատուների ցանկում2026 թվականի ինը ամիսների արդյունքներով, վկայում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալները

Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասին

Կոնվերս Բանկը սկսել է 5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Converse Mobile հավելվածում և Բանկի մասնաճյուղերում

Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկեր (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Կանաչ գոտում Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերն է։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img