Ւնեկոբանկը սկսել է փոխանցումներ իրականացնել BLIZKO համակարգով

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /ԱՌԿԱ/. Ւնեկոբանկը սկսել է փոխանցումներ իրականացնել BLIZKO համակարգով, հինգշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին բանկի մամուլի ծառայությունից:

BLIZKO-ն ֆիզիկական անձանց միջև իրականացվող դրամական միջոցների փոխանցման համակարգ է, որի միջոցով փոխանցումներն իրականացվում են շատ արագ, հարմարավետ, ցածր սակագներով և առանց ֆիզիկական անձանց բանկային հաշվի բացման: BLIZKO համակարգը հնարավորություն է տալիս on-line ռեժիմով դրամական փոխանցումներ իրականացնել ՌԴ ռուբլով, ԱՄՆ դոլարով և եվրո-ով` դեպի Ռուսաստան և ԱՊՀ երկրներ:

Ինչպես նշվում է բանկի մամուլի հաղորդագրության մեջ, այս համակարգով փոխանցում կատարելուց ընդամենը 1 րոպե հետո դրամական փոխանցումը հասանելի է հասցեագրված երկրի համակարգի սպասարկման ցանկացած կետում անկախ նրանից՝ որ քաղաք է այն ուղարկվել:

«Այժմ Ինեկոբանկն իրականացնում է դրամական փոխանցումներ նաև «Быстрая почта»,«Money Gram», «Migom», «LEADER» և «CONTACT» դրամական փոխանցումների համակարգերի միջոցով: Արագ դրամական փոխանցումների շրջանակներում Ինեկոբանկն առաջարկում է ապառիկի կանխավճարի իջեցում 10%-ի չափով, եթե երեք ամսվա ընթացքում առնվազն երկու դրամական փոխանցում կատարվի Ինեկոբանկի ցանկացած արագ դրամական փոխանցումների համակարգերի միջոցով», – ասվում է տեղեկատվության մեջ:

«Ինեկոբանկ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1996 թ-ին: 2009 թ.-ի վերջի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 49.3 մլրդ. ՀՀ դրամ, իսկ կապիտալը` 9.7 մլրդ. ՀՀ դրամ: Բանկի բաժնետերերի շարքում են Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) և «KfW» խմբի անդամ հանդիսացող «DEG» կազմակերպությունը` համապատասխանաբար 10% և 13.5% բաժնեմասերով (1 դոլարը 393,54 դրամ է):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում ՀՆԱ–ի նկատմամբ պետական պարտքի հարաբերակցության նվազման միտումը շարունակվում է․ Ֆինանսների նախարարություն

Հայաստանը մտադիր է շարունակել նվազեցնել պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը

Տոկենացումը ներառվել է թվային ակտիվների վերաբերյալ ՀՀ ԿԲ ռազմավարության առաջնահերթությունների թվում

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը պատասխանել է «ԱՌԿԱ» գործակալության հարցին այն մասին, թե արդյոք կարգավորողը դիտարկում է տոկենացման մասին օրենքի մշակման հնարավորությունը

Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ» (ՎԻԴԵՈ)

Եղեգնաձորում գտնվող «Ընկուզենու տակ» անվամբ իր հյուրատանը Լիլիթն արդեն ութ տարի է, ինչ ընդունում է հարյուրավոր հյուրերի՝ ներկայացնելով Վայոց ձորի ավանդական ուտեստները

ԿԲ–ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.5%

ԿԲ Խորհուրդը մարտի 17–ին նիստի ժամանակ երրորդ անգամ անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.50%

Մերձավոր Արևելքի իրադարձությունների ֆոնին Հայաստանում ռիսկի հավելավճարն աճել է. Գալստյան

Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով Հայաստանում ռիսկի հավելավճարը որոշակիորեն աճել է, թեև ոչ այնքան, որքան տարածաշրջանի և դրանից դուրս գտնվող այլ երկրներում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img