Հայաստանի պետբյուջեի ծախսերը 2010 թ.-ին ավելացել են 7,4 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի պետբյուջեի ծախսերը 2010 թ.-ի հունվար-փետրվարին կազմել են 106,2 միլիարդ դրամ՝ ավելանալով 7.4 տոկոսով կամ 7,3 միլիարդ դրամով՝ 2009 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ:

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ֆինանսների նախարարությունից, պետբյուջեի ծախսերը նշված ժամանակահատվածում ապահովել են եռամսյակային ծրագրի 57,5 տոկոսը:

Տրամադրված տվյալների համաձայն՝ 98.8 մլրդ դրամ են կազմել ընթացիկ ծախսերը, 7.4 մլրդ դրամ` ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները:

Ինչպես նշվում է տեղեկատվության մեջ, ընթացիկ ծախսերից 8.6 մլրդ դրամն ուղղվել է պետական հիմնարկների աշխատողների աշխատավարձերի վճարմանը: Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում 535.2 մլն դրամ կազմել են պարտադիր սոցիալական ապահովության վճարները: Ընդ որում ծառայությունների և ապրանքների ձեռքբերմանը պետական բյուջեից հատկացվել է շուրջ 14.8 մլրդ դրամ:

Աղբյուրը նաև նշում է, որ հաշվետու ժամանակահատվածում 4.9 մլրդ դրամ հատկացվել է պետական պարտքի սպասարկմանը, մասնավորապես՝ ավելի քան 4 մլրդ դրամը տրամադրվել է ներքին, 856,2 մլն դրամը՝ արտաքին պարտքի սպասարկմանը: Բացի այդ, պետական բյուջեի ընթացիկ ծախսերի 38.8%-ն ուղղվել է սոցիալական նպաստներին և կենսաթոշակներին, որոնք կազմել են 38.3 մլրդ դրամ կամ եռամսակային ծրագրի 63.9%-ը:

2009 թ.-ի բյուջեի մասին օրենքն ընդունվել է ՀՀ ԱԺ-ի կողմից 2008 թ.-ի նոյեմբերի 27-ին: Բյուջեի եկամտային մասը կազմում է 905 միլիարդ դրամ, ծախսային մասը՝ 945 միլիարդ դրամ, դեֆիցիտը՝ 40 միլիարդ դրամ: (1 դոլարը 394, 62 դրամ է):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ–ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.5%

ԿԲ Խորհուրդը մարտի 17–ին նիստի ժամանակ երրորդ անգամ անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.50%

ՀՀ ԿԲ–ն պատասխանել է քննադատությանը «Կրիպտոակտիվների մասին» օրենքի վերաբերյալ և տեղեկացրել կրիպտոշուկայի մասնակիցների հետ հանդիպման մասին

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը մեկնաբանել է «Կրիպտոակտիվների մասին» օրենքի վերաբերյալ կրիպտոշուկայի մասնակիցների կողմից հնչող քննադատությունը

«Մեղվի և մեղվապահության» հյուրատունը Լոռու մարզում (ՎԻԴԵՈ)

Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում Բիոգրաֆի հյուրատանը Հայարփին իր հյուրերին բարի գալուստ է ասում հյուրատան այցեքարտը համարվող մեղրահամ ըմպելիքով

Տոկենացումը ներառվել է թվային ակտիվների վերաբերյալ ՀՀ ԿԲ ռազմավարության առաջնահերթությունների թվում

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը պատասխանել է «ԱՌԿԱ» գործակալության հարցին այն մասին, թե արդյոք կարգավորողը դիտարկում է տոկենացման մասին օրենքի մշակման հնարավորությունը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img