Ամերիաբանկի և Կասկադ Բանկի միաձուլումը տեղի կունենա մինչև տարեվերջ

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի. /ԱՌԿԱ/. «Ամերիաբանկ» ՓԲԸ և «Կասկադ Բանկ» ՓԲԸ հայկական բանկերի միաձուլումը տեղի կունենա մինչև 2010 թվականի ավարտը, ասաց Ամերիաբանկի տնօրինության նախագահ- գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը։

«Մեր բանկերի բաժնետերերի միջև այսօր միաձուլման վերաբերյալ համաձայնագիր ստորագրվեց։ Շուկայական պայմաններով երկու բանկերի նման միաձուլումը Հայաստանի բանկային համակարգում, ամենայն հավանականությամբ, առաջին և աննախադեպ դեպքն է»,- չորեքշաբթի մամուլի ասուլիսում ասաց նա։

Միաձուլման նպատակը Հայաստանի ֆինանսական հատվածին աջակցելն է, հզոր և կայուն ֆինանսական պլատֆորմի ստեղծումը երկրի հետճգնաժամային տնտեսական զարգացման համար։

Հանեսյանը նշեց նաև, որ գործընթացը դեռևս ավարտված չէ, և ընդգծեց, որ միաձուլման արդյունքում երկու բանկերի միավորված կապիտալը կազմում է շուրջ 75 մլն դոլար, ակտիվները՝ մոտ 400 մլն դոլար, պարտավորությունները՝ 262 մլն դոլար, իսկ վարկային ավանդները կկազմեն 180 մլն դոլար։

«Տվյալ ցուցանիշներով միավորված բանկը կընդգրկվի Հայաստանի բանկերի առաջատարների եռյակում»,- ասաց նա՝ հավելելով, որ հաշվարկները կատարվել են 2009 տարեվերջի դրությամբ և նկատի չեն առնվել ընթացիկ տարվա համատեղ զարգացման ցուցանիշները։

Պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին՝ Հանեսյանն ասաց, որ համատեղ քննարկումների արդյունքում որոշում է ընդունվել, որ նոր բանկը կգործի «Ամերիաբանկ» անունով։

Հանեսյանի խոսքերով՝ բանկերի միաձուլման գործընթացը դեռևս չի ավարտվել, և կողմերի բաժնետիրական մասնաբաժիններն առայժմ չեն սահմանվել։

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ստեղծվել է բանկի հիմնադիրների (բաժնետերերի) 1992թ. հուլիսի 24-ի ընդհանուր ժողովի որոշմամբ: 2007թ.-ի օգոստոսին բանկի բաժնետոմսերի հիմնական փաթեթը ձեռք է բերում ռուսաստանյան առաջնային և խոշորագույն ներդրումային ընկերության` «Տրոյկա Դիալոգ» խմբի հետ փոխկապակցված «Թի-Դի-Էյ Հոլդինգս Լիմիթեդ» ընկերությունը:

«Կասկադ Բանկ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2005 թ.-ի մայիսի 26-ին, երբ «Կասկադ Կապիտալ Հոլդինգսը» ձեռք է բերել «Էմպորիկի-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 100 տոկոսը: Բանկը համագործակցում է ՎԶԵԲ-ի հետ միկրովարկավորման ծրագրով: Բացի այդ, 2006 թ.-ի դեկտեմբերին «Հազարամյակի մարտահրավերներ-Հայաստան» հիմնադրամը ընտրել է Կասկադ Բանկին ԱՄՆ կառավարության կողմից Հայաստանին տրամադրվող 236 միլիոր դոլարի աջակցության հնգամյա ծրագրի շրջանակներում իր հաշվի սպասարկման համար:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանը Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կապիտալում կներդնի լրացուցիչ 8.2 մլն եվրո

Հայաստանը լրացուցիչ 8.2 մլն եվրոյով կմասնակցի Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կանոնադրական կապիտալի համալրմանը

Հայաստանը դեկտեմբերին, հնարավոր է, ԱՄՀ–ից ստանա հասանելիություն 25 մլն դոլարի նկատմամբ՝ SBA–ի ծրագրով և մինչև 262 մլն դոլարի նկատմամբ՝ RSF նոր ծրագրով

Համաձայնագիրը ենթակա է հաստատման ԱՄՀ Գործադիր խորհրդի կողմից, որը նախատեսված է 2026 թվականի դեկտեմբերին

IDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը մասնակցել է Հայաստանի բանկերի միության հերթական մարզային համաժողովին, որն այս անգամ անցկացվել է Գյումրիում

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

Հայաստանի վարկային կազմակերպությունների կապիտալը 9 ամսում աճել է 4,35%-ով՝ հասնելով 474,09 մլրդ դրամի

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն կապիտալը 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 474,09 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,49%-ով, իսկ տարեսկզբից՝ 4,35%-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img