Հայաստանում 2010թ.-ի հունվար-փետրվարին տնտեսական աճը 3,1% է կազմել

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի տնտեսությունում 2010 թվականի հունվար-փետրվարին գրանցվել է 3,1% աճ՝ 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, ՀՆԱ արտադրության ծավալը ընթացիկ գներով հաշվետու ժամանակահատվածում կազմել է 321650 մլն դրամ, իսկ ՀՆԱ-ի իրական դեֆլյատորը ընթացիկ տարվա հունվար-փետրվարին, 2009 թվականի հունվար-փետրվարի համեմատ, կազմել է 110,6 տոկոս։

Վիճակագրական տվյալների համաձայն, հաշվետու ժամանակահատվածում համախառն ավելացված արժեքի աճը 2,6 տոկոսով (2009 թվականի հունվար-փետրվարի 0,9 տոկոսով անկման համեմատ) զսպող ազդեցություն է գործել ՀՆԱ իրական ծավալի ցուցանիշի վրա 2,2 տոկոսային կետով, իսկ հարկային մուտքերի աճը՝ 5,6 տոկոսով՝ ներառյալ նպաստները (2009 թվականի հունվար-փետրվարի 16,1 տոկոսով աճի համեմատ) զսպում էր ՀՆԱ աճի ցուցանիշը 0,9 տոկոսային կետով (2009 թվականի հունվար-փետրվարին 2,9 տ.կ. մեծացող ազդեցության համեմատ)։

Հաշվետու ժամանակահատվածում 5,5 տոկոսով աճը շինարարական ոլորտում զսպող ազդեցություն է ունեցել ՀՆԱ-ի վրա 0,5 տոկոսային կետով (2009 թվականի հունվար-փետրվարին 0,1 տ.կ. մեծացող ազդեցության համեմատ)։ Միաժամանակ աճն արդյունաբերությունում (ներառյալ էներգետիկան) 4,6 տոկոսով դրական է ազդել ՀՆԱ աճի վրա 0,9 տ.կ. չափով՝ 2009 թվականի հունվար-փետրվարին 2,3 տ.կ. մեծացող ազդեցության համեմատ։

Գյուղական, անտառային և ձկնորսական տնտեսությունները հաշվետու ժամանակաշրջանի 2,7 տոկոսով աճման դեպքում զսպող ազդեցություն են ունեցել ՀՆԱ-ի իրական ծավալի ցուցանիշի փոփոխման վրա 0,2 տոկոսի չափով։

Ֆինանսական ոլորտում և անշարժ գույքի գործարքներում 7,9% -ի աճ է արձանագրվել, ինչը ազդեցություն չի ունեցել ՀՆԱ-ի փոփոխման վրա (2009 թվականի հունվար-փետրվարին աճը՝ 0,7 տ.կ.)։

ՀՆԱ-ի կառուցվածքում համախառն ավելացված արժեքի տեսակարար կշիռը 2010թ.-ի հունվարին կազմել է 83,7%` 2009թ.-ի հունվար-փետրվար ամիսների 84,2%-ի դիմաց: Ընդ որում, արդյունաբերական արտադրության տեսակարար կշիռը (ներառյալ էներգետիկան) կազմել է 21,4% ` 2009թ.-ի հունվար-փետրվար ամիսների 18,9% դիմաց: Գյուղական, անտառային և ձկնորսական տնտեսությունների չափաբաժինը կազմել է 8%, իսկ շինարարության` 7,8%։ Միևնույն ժամանակ առևտրին, ավտոմեքենաներին, տրանսպորտին և կապին բաժին է հասնում 24,6%, իսկ ընդհանուր ծառայություններին` 50,2%։-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար

IDBank-ը շարունակում է իր 35-ամյակին նվիրված նախաձեռնությունների շարքը

25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը (ՎԻԴԵՈ)

25 տարի առաջ երեք ընկերներ որոշեցին ու հիմնեցին PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների, պատուհանների ու ապակե կոնստրուկցիաների արտադրության առաջատարներից է

Հայաստանի վարկային կազմակերպությունների ներդրումային պորտֆելը III եռամսյակի արդյունքներով կազմել է 99,70 մլրդ դրամ

2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ներդրումային պորտֆելը կազմել է 99,70 մլրդ դրամ։

Ակբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը

Ակբա բանկն անցում է կատարում սեփական վճարային պրոցեսինգի համակարգին՝ տրամադրվող ծառայությունների որակի բարձրացման, ինչպես նաև հաճախորդներին ավելի նորարարական լուծումներ և ծառայություններ առաջարկելու նպատակով

Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի 9 ամիսների արդյունքներով

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի հունվար-սեպտեմբերի արդյունքներով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img