Հայաստան մուտք գործող կապիտալի ներդրումները գերազանցում են երկրից կապիտալի արտահոսքը. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստան մուտք գործող կապիտալի ներդրումները գերազանցում են երկրից կապիտալի արտահոսքը, «Սոբեսեդնիկ Արմենիի» թերթին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Հայաստանից կապիտալի արտահոսքը գերագնահատում են՝ և փաստը, և ծավալները: Դա քաղաքական շահարկում է: Վերջիվերջո, Հայաստան մուտք գործող կապիտալի ներդրումներն ավելի շատ են», – ասել է Սարգսյանը:

Ւնչպես կարծում է վարչապետը, արտասահմանում ունեցած ներդրումները չի կարելի համարել հանցագործություն, ազգային հարստության չարաշահում կամ փոշիացում:

«Ես համաձայն չեմ նման գնահատականների հետ: Ցանկացած գործարար պետք է դիվերսիֆիկացնի իր բիզնեսը և ստեղծի բարենապստ պայմաններ ռիսկերի կառավարման համար: Դա ձեռտնու է նաև մեր երկրի համար», – ասել է Սարգսյանը:

Նրա խոսքերով՝ իշխանությունները քարոզում են նաև իրենց օտարերկրյա հայրենակիցներին, որպեսզի նրանք իրենց ունեցվածքի մի մասն այլ երկրներից տեղափոխեն և տեղադրեն Հայաստանում՝ սեփական ռիսկերի դիվերսիֆիկացման համար:

Նա նշել է, որ շատերը հենց այդպես էլ վարվում են: Հայաստան են տեղափոխում իրենց բիզնեսի մի մասը կամ այստեղ ունեցվածք են ձեռք բերում:

«Ժամանակակից աշխարհում դա նորմալ երևույթ է, և մենք չենք կարող սահմաններ գծել և մարդկանց վրա բարդել անտրամաբանական պահանջներ: Այլ բան է, որ մենք պարտավոր ենք բարձրացնել մեր երկրի ներդրումային գրավչությունը, որպեսզի համապատասխան ոլորտներն ավելի շատ լինեն», – ասել է Սարգսյանը:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի վարկային կազմակերպությունների ակտիվները գերազանցել են 915,92 մլրդ դրամը՝ տարեսկզբից աճելով 6,36%-ով

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ակտիվները 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 915,92 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,19%-ով, իսկ տարեսկզբի համեմատ՝ 6,36%-ով

Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

․«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների ծավալի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի 9 ամիսների արդյունքներով

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի հունվար-սեպտեմբերի արդյունքներով

Rate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ (ՎԻԴԵՈ)

Անշարժ գույքի ձեռքբերումը հաճախ ուղեկցվում է բազմաթիվ կազմակերպչական հարցերով

35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար

IDBank-ը շարունակում է իր 35-ամյակին նվիրված նախաձեռնությունների շարքը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img