ՀԲՄ-ն ողջունում է Ամերիաբանկի և Կասկադ բանկի միաձուլման որոշումը

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկերի միության ղեկավար Արարատ Ղուկասյանն ասաց, որ ողջունում է Ամերիաբանկի և Կասկադ բանկի միաձուլման վերաբերյալ որոշումը։

«Սա շատ ճիշտ որոշում է։ Առաջին հերթին՝ դրանից օգտվում են բաժնետերերը և հաճախորդները»,- ասաց նա ուրբաթ մամուլի ասուլիսում՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։

Ամերիաբանկի և Կասկադ բանկի բաժնետերեր «Թի-Դի-Էյ Հոլդինգս Լիմիթեդ» և «Կասկադ Կապիտալ Հոլդինգսը» ընկերությունները մարտի 31-ին միաձուլման վերաբերյալ համաձայնագիր ստորագրեցին։ Միաձուլման նպատակը Հայաստանի ֆինանսական հատվածին աջակցելն է, հզոր և կայուն ֆինանսական պլատֆորմի ստեղծումը երկրի հետճգնաժամային տնտեսական զարգացման համար։
Միաժամանակ Ղուկասյանը դիմեց երկու բանկերի հաճախորդներին հայտարարությամբ այն մասին, որ անհանգստության առիթ չկա։

«Բանկերի միաձուլումը որևէ կերպ չի անդրադառնա նրանց շահերին վրա և չի վտանգի դրանք, և բանկը, որը կստեղծվի ապագայում, ավելի լուրջ կառույց կդառնա, քան յուրաքանչյուր բանկն առանձին վերցրած, և, հետևաբար, դա բխում է հաճախորդների շահերից»,- պարզաբանեց նա։

Խոսելով բանկերի մասին ընդհանուր առմամբ՝ ՀԲՄ ղեկավարն ասաց, որ այդ գործընթացը պետք է բխի բաժնետերերի ցանկությունից։

«Արդյունքում բաժնետերերը պետք է հասկանան, որ ավելի լավ կառույց կունենան, որը հեռանկարում կնպաստի հաճախորդների սպասարկմանը և շահերի պաշտպանության ավելի բարձր մակարդակի ապահովմանը»,- ասաց նա։

Միաժամանակ Ղուկսայանը դժվարացավ կանխատեսել՝ կլինե՞ն, արդյոք, այլ միաձուլումներ հետագայում, «քանի որ յուրաքանչյուր բանկ՝ որպես ֆինանսական կառույց, բավականին լուրջ արժեք է ներկայացնում»։

«2009 թվականը ցույց տվեց, որ բոլոր բանկերը հուսալի են, նկատվել է պարտավորությունների և ակտիվների աճ։ Հայաստանի բանկային համակարգում նախորդ տարի տեղի է ունեցել բաժնետերերի կողմից կապիտալի աճ 48 մլրդ դրամով, դա վկայում է այն մասին, որ բաժնետերերը լրջորեն և վստահությամբ են վերաբերվում իրենց բանկերին։ Եվ եթե միաձուլումը տեղի ունենա, ապա միայն ավելի հուսալի կառույց ունենալու համար»,- ընդգծեց ՀԲՄ ղեկավարը։

2009 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով` Հայաստանում գործում է 22 բանկ 382 մասնաճյուղերով: Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր ակտիվները 2009 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել են 1346,1 մլրդ դրամ, պարտավորությունները` 1059,3 մլրդ դրամ, ընդհանուր կապիտալը՝ 286,8 մլրդ դրամ, համախառն վարկային ներդրումները՝ 724 մլրդ դրամ , իսկ հաճախորդների նկատմամբ պարտավորությունները՝ 717,2 մլրդ դրամ: ՀՀ առևտրային բանկերի մաքուր շահույթը հարկումից հետո 2009թ. հունվար-դեկտեմբերին կազմել է 15,4 մլրդ դրամ: ($1- 401,15 դրամ). –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img