Հայաստանի ֆոնդային բորսան գործարկել է overnight վարկային միջոցների հարթակը

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /ԱՌԿԱ/. «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» հայկական ֆոնդային բորսան ուրբաթ գործարկել է overnight միօրյա վարկային միջոցների տրամադրման նոր հարթակը։

Ինչպես լրագրողներին հայտնեց ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Արմեն Մելիքյանը, դա հնարավոր դարձավ Հայաստանի Կենտրոնական բանկի և բորսայի անդամներ հանդիսացող բանկերի համագործակցության շնորհիվ։

«Այսօրվանից հարթակը սկսում է աշխատանքը, իսկ դա նշանակում է, որ փողերի գինը կսահմանվի բորսայում աճուրդի միջոցով»,- նշեց նա։

Մելիքյանը տեղեկացրեց, որ Վարկային ռեսուրսների հարթակում տեղի ունեցող առևտրի մասին տեղեկատվությունը հասանելի է լինելու բորսայի պաշտոնական www.nasdaqomx.am ինտերնետային կայքի «Առևտրի տվյալներ» բաժնից:

Մելիքյանը նշեց, որ նոր ծառայությունը հասանելի է լինելու դեռ միայն ֆոնդային բորսայի անդամ բանկերին: Առևտրային նստաշրջաններն անցկացվելու են ամեն աշխատանքային օր` տեղական ժամանակով 11:00-ից մինչև 15:00-ը։

«Այդ մեխանիզմի գործարկումը, նախևառաջ, հնարավորություն կտա ձևավորել փողերի գինը, թույլ կտա բանկերին օգտվել կարճաժամկետ վարկերից։ Եթե նրանց պետք լինեն ռեսուրսներ, օրինակ, մեկ օրով, նրանք կարող են վարկային ռեսուրսներ ձեռք բերել շուկայում, իսկ հաջորդ առավոտյան վերադարձնել դրանք»,- տեղեկացրեց բորսայի ղեկավարը։

Ըստ նրա, նոր գործիքը մեծ պահանջարկ կունենա։

Միաժամանակ Հայաստանի Կենտրոնական բանկի ֆինանսական վարչության դրամավարկային օպերացիաների բաժնի պետ Արմեն Փոթիկյանը նշեց, որ overnight նոր հարթակի հիմնական նպատակը տոկոսադրույքների կառավարումն է միջբանկային շուկայում։

«Պետք է միջբանկային շուկա ձևավորվի, որտեղ բանկերը կկարողանան միմյանց վարկային ռեսուրսներ տրամադրել։ Այդ մեխանիզմը հնարավորություն կտա ձևավորել մեկօրյա վարկային գործիք, որը բանկերը կկարողանան տրամադրել միմյանց»,- ասաց նա։

Փոթիկյանն ընդգծեց, որ overnight-ի առավելությունն այն է, որ աճուրդը կիրականացվի ֆոնդային բորսայում, իսկ գործարքի իրականացումը, այսինքն միջոցների փոխանցումը մեկ հաշվից մյուսը, կիրականացնի Կենտրոնական բանկը։

«Մինչև նոր գործիքի ներդրումը բանկերը միմյանց վարկեր տրամադրել են, բայց overnight-ի ներդրմամբ շուկան կենտրոնանում է բորսայում, ձևավորվում է էլեկտրոնային հարթակ, որում արագ և օպերատիվ կատարվում են գործարքներ, երևում է վարկային ռեսուրսների պահանջարկը և առաջարկը բանկային համակարգում»,- ասաց ԿԲ ներկայացուցիչը։

Միաժամանակ նա պարզաբանեց, որ վարկերի տրամադրման արտաֆոնդային մեխանիզմը նույնպես կպահպանվի, և բանկերը կկարողանան միմյանց վարկեր տրամադրել ըստ պայմանավորվածության։

NASDAQ OMX-ը աշխարհի ամենախոշոր բորսայական ընկերությունն է: Այն բորսայական ծառայություններ է մատուցում և առաջատար տեխնոլոգիաներ վեց մայրցամաքներում գտնվող երկրներում, և ունենալով իր հարթակներում ցուցակված ավելի քան 3,900 ընկերություններ` առաջինն է նաև ցուցակված ընկերությունների թվով: NASDAQ OMX-ի տեխնոլոգիաները ներդրված են ավելի քան 50 երկրների 60 բորսաներում, քլիրինգային կազմակերպություններում և կենտրոնական դեպոզիտարիաներում:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 2027թ․–ին կարող է 0,7 տոկոսային կետով գերազանցել 2026թ․–ի սպասվող ցուցանիշը․ Գալստյան

Խորհրդարանում ներկայացնելով 2027 թվականի պետբյուջեի նախագծի վերաբերյալ ԿԲ եզրակացությունը՝ Գալստյանը նշել է, որ, չնայած աճին, ցուցանիշը կմնա 50%-ից ցածր

Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասին

Կոնվերս Բանկը սկսել է 5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Converse Mobile հավելվածում և Բանկի մասնաճյուղերում

COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը (ՎԻԴԵՈ)

COP17-ում Ակբա Ֆեդերացիայի աջակցությամբ ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը, որը միտված է հայկական հողում մշակված էնդեմիկ սերմերի ուսումնասիրմանն ու պահպանմանը։

Սևակ Միքայելյանն ընտրվել է Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ

ՀՀ Ազգային ժողովը Սևակ Միքայելյանին ընտրել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ։

Արտերկրից Հայաստան դրամական փոխանցումների զուտ ներհոսքը 9 ամսում աճել է գրեթե 2 անգամ

2026 թ.-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանի բանկային համակարգի միջոցով արտերկրից ֆիզիկական անձանց անունով ստացված անդրսահմանային փոխանցումների զուտ ներհոսքը գերազանցել է 2 մլրդ դոլարը՝ 2025 թ.-ի հունվար-սեպտեմբերի 1,02 մլրդ դոլար ցուցանիշի համեմատությամբ։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img