Հայաստանում ժամանակավրեպ է IPO իրականացումը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանում IPO իրականացումը ներկա փուլում ժամանակավրեպ է, կարծում է «NASDAQ OMX Արմենիա» ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Արմեն Մելիքյանը։

«IPO իրականացումը կապված է բնակչության և ներդրողների միջոցների ներգրավման հետ։ Մենք լավ հասկանում ենք, թե ինչպիսի իրավիճակում են ներկայում օտարերկրյա շուկաները և Հայաստանը։ Ֆինանսական ճգնաժամի հասկացությունն առայժմ ներկա է, և բոլորը զբաղված են իրենց գործերով։ Այդ պատճառով մինչև հուզումները շուկայում չհանդարտվեն, IPO-ի մասին խոսելը վաղ է»,- ուրբաթ «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց Մելիքյանը։

Նրա խոսքերով, ներկա փուլում IPO իրականացումը խնդրահարույց է հենց ներդրումային միջոցների բացակայության պատճառով։
Մելիքյանն ավելացրեց, որ եթե նույնիսկ Հայաստանը հաղթահարել է ճգնաժամային ժամանակահատվածը, ապա արտաքին շուկաներում դժվարությունները շարունակվում են։ Բացի այդ, ինչպես կարծում է բորսայի տնօրենը, խնդիրը նաև ներքին ներդրողների IPO ոլորտի ներդրումներին անպատրաստ լինելն է ։

«Ներքին ներդրողները պատրաստ չեն, որովհետև մարդիկ չգիտեն, թե ինչ է նշանակում «բաժնետոմս», դա նրանց ոչ ոք չի բացատրել, և մարդիկ վախենում են բաժնետոմսերից։ Իսկ արտաքին ներդրողները հրաժարվում են միջոցների ներդրումներից դժվարությունների պատճառով։ Առաջին հերթին ճգնաժամից պետք է դուրս գան գնորդները»,- կարծում է Մելիքյանը։

Առաջին IPO-ի շրջանակներում 2009 թվականի մայիսին Հայաստանում ավարտվեց «Արցախ ՀԷԿ» ընկերության բաժնետոմսերի հրապարակային տեղաբաշխման գործընթացը։ Տեղաբաշխվել են «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ 861652 հասարակ անվանական բաժնետոմսեր՝ 604,6 մլն դրամ ընդհանուր ծավալով։ Մեկ բաժնետոմսի տեղաբաշխման գինը սահմանվել է 1050 դրամի չափով։ Տեղաբաշխման ընթացքում ստեղծվել է տեղաբաշխման խումբ, որի անդամ է դարձել նաև Արմսվիսբանկը։

NASDAQ ОМХ Արմենիան (մինչև 2009թ. հունվարի 27-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա») հիմնադրվել է 2001թ.՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007թ. նոյեմբերին ֆոնդային բորսան վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության: 2008թ. հունվարի 7-ից NASDAQ ОМХ ընկերությունը՝ ստեղծված ամերիկյան NASDAQ բորսայի և սկանդինավյան OMX բորսային օպերատորի միավորմամբ, NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է: Ֆոնդային բորսան 2009թ. հունիսի 5-ից Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է: ($1 – 402,11 դրամ). –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը (ՎԻԴԵՈ)

COP17-ում Ակբա Ֆեդերացիայի աջակցությամբ ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը, որը միտված է հայկական հողում մշակված էնդեմիկ սերմերի ուսումնասիրմանն ու պահպանմանը։

Հայաստանի բրոքերային շուկան մինչև 2030թ․–ը․ «ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացրել է հետազոտություն

Հետազոտությունը հիմնված է շուկայի հինգ խոշոր մասնակիցների հետ 2026 թ․–ի գարնանն անցկացված խորը փորձագիտական հարցազրույցների վրա

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ հանգեցնի վարկերի թանկացմանը. ՀՀ ԿԲ նախագահը բացատրել է՝ ինչու

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ ենթադրի բանկերի կողմից տրամադրվող վարկերի թանկացում, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում (ՎԻԴԵՈ)

Դեռ 7 տարի առաջ «Դիլի Թաունի» կոնցեպտը զուտ գաղափար էր, իսկ այսօր այն Հայաստանի համար վերածվել է եզակի համալիրի՝ «քաղաք՝ քաղաքի ներսում»

Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար (ՎԻԴԵՈ)

COP17-ի շրջանակում Ակբա բանկը մասնակցել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախաձեռնությամբ կայացած պանելային քննարկմանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img