Արժութային դիրքի նորմատիվի խստացումը չի ազդի HSBC Հայաստան բանկի ավանդների քաղաքականության վրա

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ-ի կողմից արժութային դիրքի նորմատիվային պահանջների խստացումը որևէ կերպ չի ազդի HSBC Հայաստան բանկի՝ ավանդների ներգրավման քաղաքականության վրա: Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը ասաց « HSBC Հայաստան բանկ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆորդը (Astrid Klifford):

Նրա խոսքերով՝ Կենտրոնական բանկն իր դրամավարկային քաղաքականության շրջանակներում փոխել է ներգրավված միջոցների պարտադիր պահուստավորման պայմանները՝ մեծամասամբ հայկական տնտեսության դոլարացման մակարդակի նվազեցման նպատակով:

«Պարտադիր պահուստավորման պայմանների փոփոխությունը կհանգենցի բանկերի կողմից ներգրաված արտարժույթով ավանդների ծախսերի ավելացմանը, այդ պատճառով մենք ակնկալում ենք, որ արտարժույթով ավանդների տոկոսադրույքները կսկսեն աստիճանաբար կրճատվել, և դրամային ու արտարժութային դեպոզիտների տոկոսադրույքների տարբերությունը կավելանա», – կարծում է Քլիֆորդը:

Հայաստանում պարտադիր պահուստավորման նորմն այսօրվա դրությամբ արժութային ավանդների համար կազմում է 12 տոկոս, իսկ դրամային ավանդների համար՝ 8 տոկոս, այսինքն ԿԲ-ն պահուստավորում է ներգրավված արժութային միջոցների 12 տոկոսը, դրամային միջոցների 8 տոկոսը:

Կենտրոնական բանկի կողմից նախատեսված փոփոխությունը նախատեսում է, որ սկսած ընթացիկ տարվա ապրիլի 14-ից պահուստավորված 12 տոկոս արժութային միջոցների 25 տոկոսը՝ այսինքն 3 տոկոսը, կպահուստավորվի ազգային արժույթով:

Բացի այդ բանկը պետք է սեփական կապիտալով ապահովի արտարժույթով տրամադրված վարկի 18 տոկոսը (նախկին 12 տոկոսի փոխարեն):

Միաժամանակ ԿԲ-ի որոշմամբ՝ 2010 թվականի ապրիլի 14-ից մինչև հուլիսի 31-ը պետք է սահմանել յուրաքանչյուր արտարժույթի գծով երկար դիրքի համար կապիտալի նկատմամբ 7% սահմանաչափ, իսկ սույն թվականի օգոստոսի 1-ից 7% սահմանաչափ սահմանել բոլոր բաց դիրքերի համար:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ

Մրցանակը երկու անձի համար 7-օրյա ուղևորությունն է դեպի Իտալիա

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի գլխավոր իրադարձությունները (հոկտեմբերի 12–18)

Հայաստանի ֆինանսական օրակարգն անցած շաբաթ ընդգրկում էր պետական արժեթղթերի շուկայի զարգացումը, բանկային գործառնությունների կարգավորման փոփոխությունները, միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ համագործակցությունը, ինչպես նաև էլեկտրաէներգիայի կուտակման համակարգերի ֆինանսավորման սուբսիդավորումը։

Հայաստանի բանկերի կապիտալը հունվար–սեպտեմբերին աճել է՝ հասնելով մինչև 2,32 տրլն դրամի

Հայաստանի բանկերի ընդհանուր կապիտալը 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 2.32 տրլն դրամ: III եռամսյակում այն ավելացել է 4.03%-ով, իսկ տարվա ընթացքում՝ 14.21%-ով, նշվում է «ԱՌԿԱ» գործակալության օպերատիվ տեղեկագրում

ՀՀ կառավարությունը սահմանել է օտարերկրյա պետությունների հետ ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների փոխանակման կարգը

Որոշմամբ հաստատվել են երեք հավելվածներ, որոնք կարգավորում են օտարերկրյա իրավասու մարմիններին տեղեկությունների փոխանցումը, նրանցից տվյալների ստացումը և փոխանցված տեղեկությունների պահպանությունը

Եվրոն հայկական դրամի նկատմամբ նվազել է, մինչդեռ դոլարն ու ռուբլին աննշան աճ են գրանցել.  ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թ.-ի հոկտեմբերի 20-ին   ՀՀ արտարժույթի շուկայում  ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, հոկտեմբերի 19-ի համեմատ, աճել է 0.08 կետով՝ կազմելով 361.49 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img