Երևանում կանցկացվի ֆինանսական օմբուդսմենների միջազգային կոնֆերանս

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի. /ԱՌԿԱ/. «Ֆինանսական Օմբուդսմենի Ինստիտուտն՝ ուղղված հանրության վստահության ամրապնդմանը և ֆինանսական միջնորդության ավելացմանը» թեմայով կոնֆերանսը կանցկացվի Երևանում ապրիլի 8-9-ը, հաղորդում է ՀՀ ֆինանսական օմբուդսմենի գրասենյակի մամուլի ծառայությունը:

«Կոնֆերանսին կմասնակցեն Մեծ Բրիտանիայի և Նիդեռլանդների ֆինանսական համակարգի օմբուդսմենները, Ֆրանսիայի և Ղազախստանի ապահովագրական ծառայությունների օմբուդսմենները, ինչպես նաև վեճերի լուծման արտադատական կառույցների այլ մասնագետներ: Կոնֆերանսին մասնակցելու են նաև ԱՊՀ երկրների Կենտրոնական բանկերի, վերահսկող ծառայությունների ներկայացուցիչները», – ասվում է տեղեկատվության մեջ:
Կոնֆերանսին կմասնակցեն ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, ՀՀ ԿԲ փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը, մասնագետներ, ինչպես նաև Հաշտարարի գրասենյակի հոգաբարձուների խորհրդի անդամները, որոնք ներկայացնում են մասնավոր և հասարակական կազմակերպություններ:
Կոնֆերանսի ընդհանուր թվով մոտ 90 մասնակիցների շարքում գերակշիռ մաս են կազմում ՀՀ ֆինանսական շուկայի, մասնավորապես, բանկերի, ապահովագրական ընկերությունների, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, մասնագիտական միությունների ներկայացուցիչները:

Կոնֆերանսի ընթացքում մասնակիցներին ներկայացվելու է Ֆինանսական համակարգի հաշտարարի գործունեությունը, 2009թ.-ի ընթացքում վերջինիս ամփոփած վիճակագրությունը, ֆինանսական օմբուդսմենների միջազգային փորձը, ինչպես նաև վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմները:
Կոնֆերանսի կազմակերպիչն է Հայաստանի ֆինանսական օմբուդսմենի գրասենյակը:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Rate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ (ՎԻԴԵՈ)

Անշարժ գույքի ձեռքբերումը հաճախ ուղեկցվում է բազմաթիվ կազմակերպչական հարցերով

Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի 9 ամիսների արդյունքներով

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի հունվար-սեպտեմբերի արդյունքներով

Հայաստանի վարկային կազմակերպությունների ակտիվները գերազանցել են 915,92 մլրդ դրամը՝ տարեսկզբից աճելով 6,36%-ով

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ակտիվները 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 915,92 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,19%-ով, իսկ տարեսկզբի համեմատ՝ 6,36%-ով

Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

․«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների ծավալի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար

IDBank-ը շարունակում է իր 35-ամյակին նվիրված նախաձեռնությունների շարքը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img