Հայաստանի խորհրդարանում կնշվի Մայրության, գեղեցկության և սիրո տոնը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Ազգային ժողովի այգում ապրիլի 7-ի երեկոյան կնշվի Մայրության, գեղեցկության և սիրո տոնը:

Ինչպես երեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին խորհրդարանի մամուլի ծառայությունից, միջոցառմանը կմասնակցեն Հայաստանի բուհերի տաղանդաշատ ուսանողները, Ուրախների և հնարամիտների ակումբի ուսանողական լիգայի լավագույն մասնակիցները, ինչպես նաև հայ էստրադայի ճանաչված երգիչ-երգչուհիներ:

Ակցիան կանցկացվի Ազգային ժողովի «Բաց դռներ» ծրագրի շրջանակում: Միջոցառումը կազմակերպել են Հայաստանի ուսանողության ազգային ասոցիացիան և Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը

IDBank-ը մասնակցել է տարածաշրջանի խոշորագույն անշարժ գույքի և ներդրումային ցուցահանդեսներից մեկին՝ «Toon Expo. Invest 2026 Vol. 2»-ին

Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

․«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների ծավալի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն է

IDBank-ը և Իդրամը «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում ամփոփել են հոկտեմբեր ամսվա արդյունքները

Եվրոյի  փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ շարունակել է նվազել, մինչդեռ դոլարը բարձրացել է.  ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 12-ին ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ 2026 թվականի նոյեմբերի 11-ի համեմատ, աճել է 0.03 դրամով՝ հասնելով 360.51 դրամի։

Հայաստանի վարկային կազմակերպությունների դասակարգումն ըստ վարկային և լիզինգային պորտֆելի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների դասակարգումն ըստ վարկային ներդրումների և լիզինգային գործառնությունների ծավալի՝ 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img