Հայաստանում 2010 թ.-ին գնաճը կկազմի 6,2 տոկոս. ԱՄՀ

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանում գնաճը 2010 թ.-ի արդյունքներով կկազմի 6,2 տոկոս, ասաց Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան (Guillermo Tolosa)՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին:

«Մենք կարծում ենք, որ գնաճն ավելի բարձր կլինի՝ միջին պատմական մակարդակի համեմատ», – ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Տոլոսան:

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Հայաստանում ԱՄՀ առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը (Mark Lewis), Հայաստանում 2010 թ.-ին գնաճը կկազմի 6 տոկոս:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2010 թ.-ի մարտին, փետրվարի համեմատ, Հայաստանում գրանցվել է 0,8 տոկոսանոց գնաճ: Միաժամանակ 2010 թ.-ին մարտին, 2009 թ.-ի մարտի համեմատ, գնաճը կազմել է 8,8 տոկոս:

Հայաստանի հաստատված պետբյուջեի համաձայն՝ երկրում 2010 թ.-ի արդյունքներով գնաճը նախատեսված է 4 ±1,5 տոկոսի սահմաններում:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Rate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ (ՎԻԴԵՈ)

Անշարժ գույքի ձեռքբերումը հաճախ ուղեկցվում է բազմաթիվ կազմակերպչական հարցերով

Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Նոյեմբերի 13-15-ը կայանալիք Toon Expo.Invest 2026...

Հայաստանի վարկային կազմակերպությունների ակտիվները գերազանցել են 915,92 մլրդ դրամը՝ տարեսկզբից աճելով 6,36%-ով

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ակտիվները 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 915,92 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,19%-ով, իսկ տարեսկզբի համեմատ՝ 6,36%-ով

Հայաստանը Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կապիտալում կներդնի լրացուցիչ 8.2 մլն եվրո

Հայաստանը լրացուցիչ 8.2 մլն եվրոյով կմասնակցի Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կանոնադրական կապիտալի համալրմանը

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img