ՀՀ ԿԲ ընդհանուր պարտավորություններն աճել են 51,6%-ով

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկի ընդհանուր պարտավորությունները 2009թ.-ի ընթացքում կազմել են 1000,2 մլրդ դրամ կամ 51,6%: Այս տվյալները ներկայացվել են ՀՀ ԿԲ ֆինանսական վիճակի մասին 2009թ.-ի ամփոփիչ հաշվետվության մեջ:

«ԱՌԿԱ» գործակալությանը ՀՀ ԿԲ-ի տրամադրած հաշվետվության համաձայն, բանկի արժութային պարտավորությունները կազմել են 275,8 մլն դրամ՝ մեկ տարում մեծանալով 151 միլիոնով կամ 121,1 տոկոսով:

ՀՀ կառավարության հանդեպ պարտավորությունները մեծացել են 28,9%-ով և 298,2 մլն դրամով:

Ֆինանսական և այլ հաստատությունների ավանդներն ու հաշիվների մնացորդները հաշվետու ժամանակահատվածում տարեսկզբի 69,8 միլիոնից, դեկտեմբերի 31-ի տվյալներով, հասել են 150,6 միլիոնի (115,8 տոկոս աճ):

Ընթացիկ ժամանակահատվածում մեծացել են նաև ԿԲ այլ փոխառությունները՝ տարեսկզբի 12,4 մլն դրամից դեկտեմբերի 31-ին հասնելով 28,3 միլիոնի: ԿԲ այլ պարտավորությունները կազմել են 206,5 մլն դրամ:

Հաշվետվության տվյալներով, ԿԲ դրամական միջոցներին բաժին է ընկել ողջ պարտավորությունների 72,4 տոկոսը՝ 724,5 մլն դրամ, ինչը տարեսկզբի ցուցանիշը գերազանցում է 189,5 մլն դրամով:

ՀՀ կառավարության հանդեպ ԿԲ պարտավորությունները 2009թ.-ին հասել են 73,2 մլն դրամով կամ 70,4 տոկոսով՝ հասնելով 177,2 մլն դրամի:

Շրջանառության մեջ գտնվող թղթադրամները և մետաղադրամները մեկ տարում նվազել են 23,8 մլն դրամով կամ 6,9 տոկոսով՝ հասնելով 320,7 մլն դրամի:

Ֆինանսական և այլ հաստատությունների ավանդներն ու հաշիվների մնացորդները մեծացել են 12,9 մլն դրամով կամ 31,9 տոկոսով՝ կազմելով 53,2 մլն դրամ:

Այլ դրամային պարտավորությունները դեկտեմբերի 31-ին կազմել են 853,3 մլն դրամ ($1-ը 397,84 դրամ է): –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար

IDBank-ը շարունակում է իր 35-ամյակին նվիրված նախաձեռնությունների շարքը

Հայաստանը դեկտեմբերին, հնարավոր է, ԱՄՀ–ից ստանա հասանելիություն 25 մլն դոլարի նկատմամբ՝ SBA–ի ծրագրով և մինչև 262 մլն դոլարի նկատմամբ՝ RSF նոր ծրագրով

Համաձայնագիրը ենթակա է հաստատման ԱՄՀ Գործադիր խորհրդի կողմից, որը նախատեսված է 2026 թվականի դեկտեմբերին

Ակբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը

Ակբա բանկն անցում է կատարում սեփական վճարային պրոցեսինգի համակարգին՝ տրամադրվող ծառայությունների որակի բարձրացման, ինչպես նաև հաճախորդներին ավելի նորարարական լուծումներ և ծառայություններ առաջարկելու նպատակով

Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Նոյեմբերի 13-15-ը կայանալիք Toon Expo.Invest 2026...

Rate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ (ՎԻԴԵՈ)

Անշարժ գույքի ձեռքբերումը հաճախ ուղեկցվում է բազմաթիվ կազմակերպչական հարցերով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img