Isbank խոշորագույն թուրքական բանկը մտադիր է բանկ գնել ՌԴ-ում

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի. /ԱՌԿԱ/. Թուրքիայի Turkiye Is Bankas AS (Isbank) խոշորագույն բանկը ծրագրում է ձեռք բերել ռուսական բանկերից մեկը, չորեքշաբթի հաղորդում է Ռոյթեր գործակալությունը՝ հղում անելով բանկի ղեկավար Էրսին Օզինջեին։

Ըստ նրա, ներկայում բանկի ձեռքբերման բանակցային գործընթացի ժամանակ Isbank-ը «զգալի առաջընթաց է» ունեցել, բանկի անվանումը նա այդպես էլ չճշտեց, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Isbank-ը շարունակում է աշխատել ռուսական բանկի ձեռքբերման ուղղությամբ։ Մենք զգալի առաջխաղացում ենք ունեցել այդ ոլորտում»,- Anatolian թուրքական գործակալությանը բանկի ծրագրերի մասին մեկնաբանություններ տված Օզինջեի խոսքը մեջբերում է Ռոյթերը։

Օզինջեն նշել է, որ միաժամանակ բացի ռուսական բանկ գնելը, Isbank-ը նաև ծրագրում է ուկրաինական և ղազախական բանկեր ձեռքբերել, որոնց անվանումները ևս չեն նշվում։

«Մենք նույն ուղին ենք (բանակցային գործընթացի) բռնել Ոիկրաինայում և Ղազախստանում»,- հայտնել է Օզինջեն։

Turkiye Is Bankas ազգային բանկը հիմնադրվել է 1924թ.-ին՝ Թուրքական Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի առաջարկով։ Ներկայում այդ բանկը համարվում է երկրի խոշորագույն ֆինանսական ինստիտուտը, ինչպես նաև մասնաճյուղեր ունի Գերմանիայում, Նիդեռլանդներում, Ֆրանսիայում և Շվեյցարիայում։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img