ՀԲ նախագահն առաջարկում է հրաժարվել «երրորդ աշխարհ» տերմինից

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի. /ԱՌԿԱ/. Համաշխարհային բանկի նախագահ Ռոբերտ Զելիկն առաջարկել է հրաժարվել զարգացող երկրներին բնութագրող «երրորդ աշխարհ» տերմինից և ընդունել, որ այդ երկրները ծանրակշիռ դեր են խաղում նոր, արագ զարգացող, բազմաբևեռ միջազգային տնտեսության մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ասոշիեյթիդ Փրես գործակալությանը:

ՀԲ նախագահի խոսքերով, գլոբալ տնտեսական ճգնաժամը ցույց տվեց, որ արդեն արդիական չեն «առաջին» և «երրորդ» աշխարհ, դոնոր և ստացող, առաջնորդ և հաջորդող տարբերակումները, քանի որ Չինաստանի, Բրազիլիայի, Հնդկաստանի պես երկրները սկսում են ավելի զգալի տնտեսական կշիռ ձեռք բերել: Զելիկը նշել է, որ գլոբալ, բարդ խնդիրների լուծման հարցում զարգացող երկրների մասնակցությունը պարտադիր և անհրաժեշտ է:

«Մենք չենք կարող մեզ թույլ տալ սովորական տարանջատում՝ ըստ աշխարհաքաղաքական հատկանիշի», – ասել է ՀԲ նախագահը՝ չորեքշաբթի ելույթ ունենալով Վուդրո Վիլսոնի անվան Միջազգային կենտրոնում:

Բացի այդ, Զելիկն առաջարկել է հրաժարվել «երրորդ աշխարհ» տերմինից նաև գլոբալ տաքացման դեմ պայքարի հարցերում:
«Հոգ տանելով շրջակա միջավայրի մասին՝ մենք չպետք է թույլ տանք, որ աֆրիկացի երեխաները տնային աշխատանքները կատարեն մոմի լույսի տակ կամ սահմանափակենք աֆրիկացի բանվորների զբաղվածությունը մշակման ոլորտում », – ասել է Զելիկը:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img