ՀՀ ԿԲ-ն զգուշացնում է էլէկտրոնային փոստի և ՍՄՍ-ի միջոցով խարդախությունների մասին

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկի Ֆինանսական դիտարկումների կենտրոնը զգուշացնում է էլէկտրոնային փոստի և ՍՄՍ-ի միջոցով  խարդախությունների մասին և քաղաքացիներին հորդորում է ձեռնպահ մնալ նմանօրինակ հաղորդագրություններին որևէ կերպ արձագանքելուց:

«ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրված մամլո հաղորդագրության համաձայն՝ տվյալ հաղորդագրությունները պարունակում են առաջին հայացքից խիստ գրավիչ առաջարկներ, որոնք իրականում իրենցից ներկայացնում են աշխարհում բավականին լայն տարածում գտած խարդախության սխեմաների բաղկացուցիչ մասեր:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, տվյալ առաջարկությունները խորհրդանշական կերպով կարելի է բաժանել մի քանի խմբերի: Առաջին խմբում քաղաքացիներին առաջարկվում են կատարել ներդրումներ ինչ-որ օտարերկրյա ընկերության արժեթղթերում, որոնց եկամտաբերությունը կազմում է տարեկան 100 տոկոս կամ փոքր գումարով ձեռք բերել արժեքավոր կամ էլ որոշակի գումարի դիմաց ձեռք բերել յուրահատուկ ապրանքներ, որոնք հնարավոր է ձեռք բերել բացառապես էլեկտրոնային փոխանցման միջոցով:

Երկրորդ հաղորդագրությունների խումբը ին մեջ ներառում է այն առաջարկությունը, որը քաղաքացիներին առաջարկվում է բանկերից մեկում բացել բանկային հաշիվ, այնուհետև դրամական արագ փոխանցումների որևէ համակարգով ստանալ միջոցներ, մուտքագրել այդ միջոցները բացված բանկային հաշվին և փոխանցել նախանշված ուղղությամբ:

Հաղորդագրության 3-րդ խմբում ասվում է այն մասին, որ քաղաքացիները ստացել են ժառանգություն կամ շահել են խոշոր գումար, որոնց ձևակերպման և հետագա տնօրինման համար անհրաժեշտ է վճարել որոշակի գումար: Ընդ որում, եթե խարդախները լավ տեղեկացված են, հնարավոր է, որ նամակը կամ հաղորդագրությունը ստացվի անվանական՝ արտասահմանում բնակվող ինչ-որ ծանոթի կամ բարեկամի անունից:

Ընդ որում վերոնկարագրյալ բոլոր տարբերակներում առաջին իսկ հաղորդագրությամբ կամ հետագայում քաղաքացիներից պահանջվում է ուղարկել որոշակի գումար, իբր «կազմակերպչական» ինչ-ինչ խնդիրներ լուծելու համար:

ՀՀ կենտրոնական բանկի Ֆինանսական դիտարկումների կենտրոնը քաղաքացիներին հորդորում է նաև նկարագրված սխեմաների մասին որևէ էական տեղեկատվություն ունենալու, այդ թվում` դրանց մեջ ՀՀ որևէ քաղաքացու կամ իրավաբանական անձի ներգրավվածության դեպքում տեղեկացնել` 54-50-88 կամ 56-16-01 հեռախոսահամարով կամ ուղարկել հաղորդագրություն [email protected] էլեկտրոնային փոստին (տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է): -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img