Բիբլոս Բանկը խորացնում է համագործակցությունը հայկական սփյուռքի հետ

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի. /ԱՌԿԱ/. Լիբանանյան Բիբլոս Բանկն աշխատում է հայկական սփյուռքի հետ համագործակցության խորացման ուղղությամբ, հայտարարեց Բիբլոս Բանկ խմբի խորհրդի նախագահ և գլխավոր տնօրեն դոկտոր Ֆրանսուա Բասիլը Բեյրութում Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի և նրան Լիբանան կատարած պաշտոնական այցի ժամանակ ուղեկցող պատվիրակության պատվին կազմակերպած ճաշկերույթի ընթացքում։

Բասիլն ընդգծեց, որ հայերը զգալի դեր ունեն Բիբլոս Բանկի խմբում և որպես բաժնետերեր, և որպես հաճախորդներ, ասվում է բանկից «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրված մամուլի հաղորդագրությունում:

Ըստ նրա գնահատականի՝ Հայաստանի տնտեսությունը խոստումնալից է, տնտեսական աճի խթանման համար այն ունի բավական բնական և մարդկային զգալի ռեսուրսներ:

«Հայաստանում Բիμլոս Բանկի քաղաքականությունը կայանում է տնտեսության արտադրական սեկտորի և վերջինիս սպառմանն օժանդակելու մեջ»,- ընդգծեց գլխավոր տնօրենը:

Այս կապակցությամբ Բասիլը նշեց, որ արդյունաբերության և ծառայությունների ֆինանսավորումն, ինչպես նաև հիփոթեքային, սպառողական և մասնագիտական վարկերի տրամադրումը մանրածախ մակարդակով կնպաստի Հայաստանի միջին դասի ընդլայնմանը, իր քաղաքացիների կենսամակարդակի բարձրացմանը և կայուն, երկարաժակետ տնտեսական աճին ուղղված երկրի նախագծերի աջակցմանը:

Բասիլը բարձր գնահատեց նաև երկու երկրների միջև ուժեղ գործընկերական և ընկերական հարաբերությունները։ «Հայաստանը հարուստ մշակութային հարստություն ունեցող երկիր է, ինչպես և լիբանանցիները, հայերը ճկուն, եռանդուն և արգասավոր են, նրանք չեն ընդունում ծուլությունը, կախյալ դրությունը, անկեղծորեն ձգտում են բարելավել իրենց կենսապայմանները և կրթությունը»,- ասաց նա։

Իր հերթին Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց դոկտոր Բասիլին իր մեծ նախաձեռնության համար, ինչպես նաև իր հպարտությունն արտահայտեց Լիբանանի նկատմամբ և շնորհակալություն հայտնեց Լիμանանի իշխանություններին՝ հայկական համայնքի ընդունման և հայերին մեծ հարգանք և աջակցություն ցուցաբերելու համար:

«Մենք կձգտենք ընդլայնել Լիμանանի և Հայաստանի միջև տնտեսական հարաբերությունները այնպես, որ դրանք լինեն այնքան արդյունավետ, որքան քաղաքական համարագործակցությունն է մեր երկրների միջև»,- ասաց Աբրահամյանը։

Լիբանանյան «ԲԻԲԼՈՍ ԲԱՆԿ» Էս-Էյ-Էլ-ը («Byblos Bank» SAL) 2007 թվականի հոկտեմբերից 65 տոկոս բաժնեմասով դարձավ հայկական «ԻՏԲ» Միջազգային Առևտրային Բանկ ՓԲԸ (հետագայում վերանվանվեց «Բիբլոս Բանկ Արմենիա») գլխավոր բաժնետեր։ Բանկի մյուս բաժնետերերն են ՎԶԵԲ-ը՝ 25 տոկոս մասնաբաժնով և Զարգացման Միջազգային ՕՊԵԿ Հիմնադրամը՝ 10 տոկոս բաժնետոմսերով։

«ԱՌԿԱ» գործակալության տվյալների համաձայն՝ 2009 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 17,6 մլրդ դրամ, պարտավորությունները՝ 9,2 մլրդ դրամ, ընդհանուր կապիտալը՝ 8,4 մլրդ դրամ, վարկային ավանդները՝ 12 մլրդ դրամ, հաճախորդների նկատմամբ պարտավորությունները՝ 8,2 մլրդ դրամ, իսկ մաքուր շահույթը 2009 թվականի արդյունքներով կազմել է 171,1 մլն դրամ։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ռենշինը նոր պարտատոմսեր է թողարկել. տեղաբաշխողն Ամերիաբանկն է

«Ռենշին» քաղաքաշինական-ներդրումային ընկերությունը հայտարարում է պարտատոմսերի հերթական տրանշի թողարկման մասին` ներդրողներին ընձեռելով քաղաքի երկարաժամկետ զարգացման իր ծրագրի մի մասը դառնալու հնարավորություն։

«Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» հիմնադրամը՝ «Մի դրամի ուժի» հոկտեմբեր ամսվա շահառու

«Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում սեպտեմբեր ամսվա ընթացքում կուտակված 4,648,503 դրամն ուղղվել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխության կազմակերպմանը, որի նպատակն է ընդգծել կլիմայի փոփոխության դեմ պայքարում և կենսաբազմազանության պահպանության գործում կանանց ներդրումը։

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի հիմնական իրադարձությունները (հոկտեմբերի 5–11)

Հայաստանի ֆինանսական օրակարգն անցած շաբաթ ընդգրկել է գնաճի դինամիկան, կապիտալի շուկայի ակտիվությունը, բանկային պարտատոմսերի նոր տեղաբաշխումները և անդրսահմանային դրամական փոխանցումները: Ուշադրության կենտրոնում են գտնվել նաև պետական պարտքի պարամետրերն ու սոցիալական պարտավորությունների ֆինանսավորումը:

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են, մինչդեռ ռուբլին շարունակել է աճել. ՀՀ ԿԲ

2026 թվականի հոկտեմբերի 13-ին ՀՀ արտարժույթի շուկայում  ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ  հոկտեմբերի 12-ի համեմատ, նվազել է 0.48 կետով՝ կազմելով 361.73 դրամ։

Կենսաթոշակներ, նպաստներ և հետվճար․ ՀՀ կառավարությունն այս նպատակների համար կհատկացնի 40,8 մլրդ դրամ

Հայաստանի կառավարությունը հինգշաբթի  կայացած նիստում որոշում է կայացրել 40,8 մլրդ դրամ հատկացնել 2026 թ.-ի չորրորդ եռամսյակում կենսաթոշակային և սոցիալական վճարումների ֆինանսավորման համար։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img