ՀՀ ԿԲ-ն 6 միլիարդ դրամի պետական կարճաժամկետ պարտատոմսեր կթողարկի

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ Կենտրոնական բանկը 2010 թ.-ի մայիսին 6 միլիարդ դրամի պետական (գանձապետական) կարճաժամկետ պարտատոմսեր կթողարկի:

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ԿԲ-ի մամուլի ծառայությունից, մայիսի 3-ին կթողարկվեն AMGT52025119 սերիայի (1 միլիարդ դրամ) պարտատոմսեր, մայիսի 6-ին՝ AMGT39032113 սերիայի (1 միլիարդ դրամ) պարտատոմսեր, մայիսի 10-ին՝  AMGT2608В105 սերիայի (1 միլիարդ դրամ) պարտատոմսեր, մայիսի 17-ին՝ AMGT39142110 սերիայի (1 միլիարդ դրամ) պարտատոմսեր, մայիսի 20-ին՝ AMGT52195110 սերիայի (1 միլիարդ դրամ) և մայիսի 24-ին՝ AMGT13238108 սերիայի (1 միլիարդ դրամ) պարտատոմսեր: Պարտատոմսերի շրջանառության ժամկետներն են համապատասխանաբար 52, 39, 26, 39, 52 և 13 շաբաթ:

Մեկ պարտատոմսի ձեռքբերման համար պահանջարկի նվազագույն ծավալը 10 հազար դրամ է՝ 1000 դրամ քայլի դեպքում: (1 դոլարը 386,85 դրամ է):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի վարկային կազմակերպությունների զուտ շահույթը 9 ամսում կրճատվել է 26,62%–ով՝ մինրև 30,27 մլրդ դրամ

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն զուտ շահույթը 2026 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 30.27 մլրդ դրամ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 41.26 մլրդ դրամի դիմաց՝ կրճատվելով 26.62%-ով

Հայաստանը դեկտեմբերին, հնարավոր է, ԱՄՀ–ից ստանա հասանելիություն 25 մլն դոլարի նկատմամբ՝ SBA–ի ծրագրով և մինչև 262 մլն դոլարի նկատմամբ՝ RSF նոր ծրագրով

Համաձայնագիրը ենթակա է հաստատման ԱՄՀ Գործադիր խորհրդի կողմից, որը նախատեսված է 2026 թվականի դեկտեմբերին

Հայաստանի վարկային կազմակերպությունների ակտիվները գերազանցել են 915,92 մլրդ դրամը՝ տարեսկզբից աճելով 6,36%-ով

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ակտիվները 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 915,92 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,19%-ով, իսկ տարեսկզբի համեմատ՝ 6,36%-ով

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է «Հայաստանի վարկային կազմակերպությունները» 2026 թ.-ի երրորդ եռամսյակի տեղեկագիրը

«ԱՌԿԱ» տեղեկատվական գործակալությունը հրապարակել է  «Հայաստանի վարկային կազմակերպությունները (գործունեության հիմնական ցուցանիշները)» եռամսյակային ֆինանսատնտեսական տեղեկագրի հերթական համարը՝ 2026 թ.-ի երրորդ եռամսյակի արդյունքներով

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (նոյեմբերի 2–8)

Հայաստանի ֆինանսական օրակարգն անցած շաբաթ կենտրոնացած էր դրամավարկային քաղաքականության խստացման, բանկային իրացվելիության կարգավորման և պետական պարտքի պարամետրերի քննարկման վրա

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img