«ԱՌԿԱ» գործակալությունը դառնում է 14 տարեկան

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի. /ԱՌԿԱ/. «ԱՌԿԱ» գործակալությունը մայիսի 1-ին դառնում է 14 տարեկան: Այդ տարիներին մենք խորացրել ենք մեր մասնագիտական հմտությունները, ձեռք ենք բերել լուրջ հաճախորդներ, ստեղծել նոր ռեսուրսներ, որոնց թվում՝ www.telecom.arka.am, www.armbanks.am, www.bonds.am, www.anticrisis.am կայքերը:

Նման զարգացումը վկայում է մեր երկրի հասարակական-քաղաքական և տնտեսական կյանքի բոլոր ոլորտներում նկատվող ակնառու փոփոխությունների մասին: Դա ապացուցում է, որ Հայաստանը հետաքրքրում է աշխարհին և նրա մի մասն է:

Տեղեկատվությունն այսօր արդեն դադարել է մեկ հարթության վրա ընկալվել, այն բազմապլան է և գործում է նոր մեդիա միջավայրում: Դա լրացուցիչ հնարավորություններ է ընձեռում հատուկ մուլտիմեդիոն արտադրանքի ստեղծման համար, ինչը թույլ է տալիս մեր ընթերցողներին և օգտվողներին առավել արդյունավետ կերպով տեղեկացնել աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին և վերլուծել իրավիճակը:

Հավատարիմ մնալով սեփական ռազմավարությանը՝ մենք աշխատելու ենք մեր հաճախորդներին նոր ժամանակակից մեդիա-արտադրանքով ապահովելու ուղղությամբ: Իհարկե, մեզ միշտ հարմարավետ է աշխատել՝ գիտակցելով, որ մեր տեղեկատվությունը պահանջարկ է վայելում: Եվ մենք ցանկանում ենք արդիական բառեր արտասանել. հետևեք մեր նորություններին, մենք առաջինը այդ մասին կհայտնենք:

«ԱՌԿԱ» գործակալության խմբագրություն

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img