Mon, 23 February
4.1 C
Yerevan
USD: 376.82 RUB: 4.90 EUR: 443.25 GEL: 140.90 GBP: 507.65

ՀՀ բանկերի ընդհանուր կապիտալն առաջին եռամսյակում ավելացել է 2,5%

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկերի ընդհանուր կապիտալն առաջին եռամսյակում ավելացել է շուրջ 7 մլրդ դրամով կամ 2,5 տոկոսով՝ մարտի 31-ի դրությամբ կազմելով 285,4 մլրդ դրամ։ Այս մասին ասվում է Հայաստանի Կենտրոնական բանկի՝ 2010 թվականի առաջին եռամսյակում հայկական բանկերի  գործունեությանը վերաբերող սեղմ ամփոփման մեջ։

Կենտրոնական բանկի տեղեկատվության համաձայն՝ Հայաստանի բանկային համակարգի փաստացի համալրված կանոնադրական կապիտալն ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ավելացել է 2,2 տոկոսով (կամ 4,2 մլրդ դրամով) և կազմել է 192,8 մլրդ դրամ։ Ոչ ռեզիդենտների մասնակցությունը հայկական բանկերի կապիտալում հաշվետու ժամանակահատվածում աճել է 5,9 մլրդ դրամով՝ կազմելով շուրջ 132 մլրդ դրամ։ Փաստորեն, ոչ ռեզիդենտներին բաժին է ընկել երկրի բանկային համակարգի կանոնադրական ամբողջ կապիտալի 68,5 տոկոսը՝ հաշվետու եռամսյակի սկզբին արձանագրված 66,9 տոկոսի դիմաց։

Ինչպես նշվում է հաշվետվությունում, մարտի 31-ի դրությամբ բանկերի կապիտալում գլխավոր պահուստի գումարը կազմել է 8,2 մլրդ դրամ՝ եռամսյակի ընթացքում աճելով 0,3 տոկոսով։ Կուտակած շահույթի ծավալն առևտրային բանկերի կապիտալի հաշվին մարտի վերջին կազմել է 68,9 մլրդ դրամ՝ եռամսյակի սկզբին արձանագրված 64,8 մլրդ դրամի դիմաց։ Միաժամանակ ընթացիկ ժամանակահատվածի շահույթը կազմել է 4,3 մլրդ դրամ։

«ԱՌԿԱ» լրատվական գործակալության վերլուծության համաձայն՝ ընդհանուր կապիտալի մեծության առումով Հայաստանի բանկային համակարգի առաջատար հնգյակում են հայտնվել ԱԿԲԱ-Կրեդիտ Արգրիկոլ բանկը (36,2 միլիարդ դրամ), Արդշինինվեստբանկը (27,3 միլիարդ դրամ), ՎՏԲ-Բանկը (Հայաստան) (25,8 միլիարդ դրամ), Ամերիաբանկը (22,3 միլիարդ դրամ) և HSBC-Հայաստան Բանկը (շուրջ 18 միլիարդ դրամ):

Միաժամանակ կանոնադրական կապիտալի մեծությամբ (հաշվի առնելով էմիսիոն եկամուտը) առաջատարի դիրքում է Ամերիաբանկը (18,2 միլիարդ դրամ), ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկը (15,7 միլիարդ դրամ), Արդշինինվեստբանկը (15,5 միլիարդ դրամ): Նրանց հաջորդում են «Անելիք բանկը» (14,3 միլիարդ դրամ), ՎՏԲ-Բանկը (Հայաստան) (13,9 միլիարդ դրամ):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Անհուսալի վարկերի մասնաբաժինը նվազման միտում ունի․ դրանք 2%-ից ցածր են․ ՀԲՄ նախագահ

Անհուսալի վարկերի մասնաբաժինը համակարգում նվազման միտում ունի

Օնլայն վարկ՝ Byblos Mobile-ով․ մինչև 10 մլն դրամ՝ մի քանի րոպեում

Բիբլոս Բանկ Արմենիան գործարկել է օնլայն վարկավորման համակարգ՝ հնարավորություն տալով հաճախորդներին դիմելու և ստանալու առցանց ֆինանսավորում մի քանի րոպեում

Եվրոյի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ նվազել է 2.54 կետով, դոլարի և ռուբլու փոխարժեքները նույնպես նվազել են

2026 թվականի փետրվարի 19-ին  Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ փետրվարի 18-ի համեմատ նվազել է 0.74 կետով՝ կազմելով 376.94 դրամ

Ավելի քան 21000 քաղաքացի արդեն անցել է կենսաթոշակ ու նպաստ ստանալու անկանխիկի դաշտ. նախարար

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց որոշումը, որով կարգավորվում է ապրիլի 1-ից կենսաթոշակների և նպաստների ամբողջական անցումը անկանխիկ վճարման եղանակին

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (փետրվարի 9–15)

Հայաստանի ֆինանսական շուկայում անցած շաբաթը բնութագրվել է արժութային կայունացման, վճարումների և հարկային վարչարարության ոլորտներում կարգավորող որոշումների, ինչպես նաև ապահովագրական և սոցիալական մեխանիզմների զարգացման համակցությամբ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img