Արդշինինվեստբանկը հայտարարում է մայիսի 9-ից «Հաղթանակ» ակցիայի մեկնարկի մասին

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի. /ԱՌԿԱ/. Արդշինինվեստբանկը հայտարարում է «Հաղթանակ» ակցիայի անցկցման մասին, որը մեկնարկում է մայիսի 9-ին և կտևի մինչև մայիսի 28-ը, ուրբաթ «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին բանկի մամուլի ծառայությունից:

Ըստ մամուլի հաղորդագրության՝ այս ժամանակահատվածում պատերազմի մասնակից բոլոր վետերաններից և Հայկական բանակի զինծառայողներից ՀՀ դրամով ավանդները ընդունվում է 2% ավել տարեկան տոկոսադրույքով, քան այսօր բանկում գործող ստանդարտ ավանդների տոկոսադրույքն է:

Արդշինինվեստբանկն իր հաճախորդներին մշտապես առաջարկում է ավանդների ներգրավման մրցունակ տոկոսադրույքներ և հենց դրա շնորհիվ Հայաստանի առաջատար բանկերից մեկն է ներգրավված ավանդների ծավալով: Ներկայումս բանկում ֆիզիկական և իրավաբանական անձանցից ներգրավված ավանդների ծավալը կազմում է շուրջ 67 մլրդ. դրամ, որից միայն ֆիզիկական անձանց ժամկետային ավանդները մոտ 30 մլրդ. դրամ են:

«Լինելով հետևողական իր սկզբունքներում՝ Արդշինինվեստբանկը շարունակում է ձևավորված բարի ավանդույթները և կրկին իր հաճախորդների համար անց է կացնում ակցիա, որն այս անգամ նախատեսված է բանկի ավանդատուների համար», – այս կապակցությամբ նշել է Արդշինինվեստբանկի Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը:

Նա համոզմունք է հայտնել, որ Արդշինինվեստբանկը իր երկար տարիների զսպված և հավասարակշիռ գործունեությամբ վայելում է ազգաբնակչության վստահությունը: «Դրա վառ ապացույցը ավանդների ներգրավման ցուցանիշներն են», – հայտարարել է Կարամանուկյանը:

Ժամանակակից տեխնոլոգիաները և փորձը բանկին հնարավորություն են տալիս մատուցել բարձրորակ բանկային ծառայություններ` հաշիվների սպասարկում, փոխանցումներ, փաստաթղթային ակրեդիտիվ, երաշխիքներ, ինկասո, գործառույթներ չեկերով, արտարժույթով, արժեթղթերով և կանխիկ դրամով:

Արդշինինվեստբանկն ունի 49 մասնաճյուղ Հայաստանում  և 6-ը՝ Ղարաբաղում: Այն ներկայացուցչություն ունի նաև Փարիզում:

Ռեյտինգային միջազգային Moody’s գործակալությունը բանկին արժանացրել է Moody’s-ի Ba2 երկարաժամկետ և Not Prime կարճաժամկետ` տեղական արժութային ավանդների, և Ba3 երկարաժամկետ և Not Prime կարճաժամկետ վարկանիշերի` արտարժութային ավանդների չափանիշներով, ինչպես նաև ֆինանսական կայունության («BFSR») «D-» վարկանիշի:

2008 թվականին բանկին շնորհվել է Որակի կառավարման համակարգի միջազգային ISO 9001:2000 սերտիֆիկատ:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի վարկային կազմակերպությունների զուտ շահույթը 9 ամսում կրճատվել է 26,62%–ով՝ մինրև 30,27 մլրդ դրամ

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն զուտ շահույթը 2026 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 30.27 մլրդ դրամ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 41.26 մլրդ դրամի դիմաց՝ կրճատվելով 26.62%-ով

25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը (ՎԻԴԵՈ)

25 տարի առաջ երեք ընկերներ որոշեցին ու հիմնեցին PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների, պատուհանների ու ապակե կոնստրուկցիաների արտադրության առաջատարներից է

Երազանքից իրականություն․ IDBank-ի հատուկ հիփոթեքային պայմանները TOON EXPO.Invest 2026-ում

Հավատարիմ մնալով ճկուն և ժամանակակից ֆինանսական լուծումներ առաջարկելու իր նպատակին՝ IDBank-ը TOON EXPO.Invest 2026 Vol. 2 ցուցահանդեսին ներկայանում է հիփոթեքային վարկավորման հատուկ առաջարկներով

Հայաստանը դեկտեմբերին, հնարավոր է, ԱՄՀ–ից ստանա հասանելիություն 25 մլն դոլարի նկատմամբ՝ SBA–ի ծրագրով և մինչև 262 մլն դոլարի նկատմամբ՝ RSF նոր ծրագրով

Համաձայնագիրը ենթակա է հաստատման ԱՄՀ Գործադիր խորհրդի կողմից, որը նախատեսված է 2026 թվականի դեկտեմբերին

Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի 9 ամիսների արդյունքներով

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի հունվար-սեպտեմբերի արդյունքներով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img