ՀՀ ԿԲ 2010թ. միջին անվանական աշխատավարձի շուրջ 7% աճ է կանխատեսում

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի./ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկը 2010թ.-ի ընթացքում միջին անվանական աշխատավարձերի շուրջ 7% աճ է կանխատեսում:

Այդ մասին «ԱՌԿԱ» լրատվական գործակալությանը հայտնի դարձավ «ՀՀ Կենտրոնական բանկի 2010թ.-ի երկրորդ եռամսյակի ֆինանսավարկային քաղաքականության ծրագրից»:

Դրա հետ մեկտեղ նշվում է, որ 2011թ.-ի առաջին եռամսյակում կարձանագրվի միջին ամսական աշխատավարձի տեմպի  ոչ մեծ աճ: Դա պայմանավորված է տնտեսական ակտիվացման արդյունքում ինչպես բյուջետային ֆյնանսավորմամբ աշխատող կազմակերպություններում, այնպես էլ մասնավոր հատվածում անվանական աշխատավարձերի աճով:

Միևնույն ժամանակահատվածում գործազրկության միջին մակարդակը աճել է 1,7 տ..կ.-ով:

Ինչ վերաբերում է գործազրկության մակարդակին, ապա ԿԲ կանխատեսումների համաձայն, 2010թ.-ի ընթացքում այն կկազմի 7,3 տոկոս՝ 2009թ.-ի համեմատ աճելով 0,4 տ.կ.-ով: 2011թ.-ի առաջին եռամսյակում գործազրկության մակարդակը կկազմի 7%, ինչը 0,3 տ.կ.-ով քիչ է 2010թ.-ի միևնույն ժամանակահատվածի համեմատ:

Միևնույն ժամանակ Կենտրոնական բանկը հաղորդում է, որ 2010թ.-ի ընթացքում աշխատաշուկայում զարգացումները երկրի սպառողական շուկայում գնաճային ճնշման կհանգեցնեն (շուրջ 0,4%), քանի որ մասնավոր յատվածում աշխատանքային ուժի միավորի հանդեպ կարձանագանքվի ծախսի 2%-անոց աճ:  Միաժամանակ աշծաըաշուկայում գնաճային ճնշումները զգալիորեն կնվազեն:

2011թ.-ի առաջին եռամսյակում աշխատաշուկայում գնաճային ճնշումները կաճեն 0,7%-ով, քանի որ միջին ամսական աշխատավարձը ավելի արագ կաճի, քան  աշխատանքի արտադրողականությունը: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Երազանքից իրականություն․ IDBank-ի հատուկ հիփոթեքային պայմանները TOON EXPO.Invest 2026-ում

Հավատարիմ մնալով ճկուն և ժամանակակից ֆինանսական լուծումներ առաջարկելու իր նպատակին՝ IDBank-ը TOON EXPO.Invest 2026 Vol. 2 ցուցահանդեսին ներկայանում է հիփոթեքային վարկավորման հատուկ առաջարկներով

Եվրոյի փոխարժեքը հայկական դրամի  նկատմամբ շարունակել է նվազել, մինչդեռ դրամի և ռուբլու փոխարժեքները փոքր-ինչ աճել են. ՀՀ ԿԲ

ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների համաձայն՝ 2026 թ.-ի նոյեմբերի 17-ին  ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ կազմել է 360.51 դրամ, ինչը նոյեմբերի 16-ի համեմատ աճել է 0.07 դրամով։

ՀՀ-ում ժամանակավորապես դադարեցվել է ԿԲ բանկային հաշիվների ռեեստրի աշխատանքը. մի շարք ծառայություններ անհասանելի են

Նոյեմբերի 18-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տեղեկատվական համակարգերի հետ կապված որոշ աշխատանքների կատարման արդյունքում հասանելի չի լինի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքը, փոխանցում է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

2027թ.-ից ավելի քան 400 հազ. քաղաքացի կընդգրկվի առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում

Նախարարի խոսքով՝ հիմնական փոփոխություններն ուղղված են մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիների ընդգրկվածության ընդլայնմանը, ինչպես նաև մասնակիցների նոր կատեգորիաների ներառմանը

Visa-ն, Mastercard-ը և American Express-ը դարձել են OpenAI-ի նոր վճարային ծառայության գործընկերները

Visa, Mastercard և American Express միջազգային վճարային համակարգերը մասնակցել են ChatGPT Wallet-ի՝ OpenAI-ի նոր ծառայության մշակմանը, որը թույլ է տալիս ԱԲ գործակալներին օգտատերերի անունից գնումներ կատարել՝ առանց նրանց բանկային քարտերի իրական տվյալներին հասանելիություն ունենալու

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img