ՀՀ բանկային համակարգի շահույթը 2010թ. I եռամսյակում կազմել է 6,7 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի շահույթը ընթացիկ տարվա առաջին եռամսյակում կազմել է 6,7 մլրդ դրամ, ինչը զգալիորեն գերազանցում է նախորդ տարվա առաջին կիսամյակի ցուցանիշը, ասաց Հայաստանի Բանկերի միության նախագահ Արարատ Ղուկասյանը։

«ԱՌԿԱ» գործակալության տվյալներով, Հայաստանի առևտրային բանկերի մաքուր շահույթը 2009 թվականի առաջին կիսամյակում հարկումից հետո կազմել է 1064,3 մլն դրամ։

«Բանկային համակարգում ձևավորված շահույթը ազդեցություն է գործել նաև հարկերի մասով վճարումների վրա։ Հայաստանի բանկային համակարգի կողմից 2010 թվականի առաջին եռամսյակում հարկային մուտքերը ծավալը պետբյուջե  կազմել է 4,4 մլրդ դրամ»,- հինգշաբթի ասաց Ղուկասյանը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։

Նա նշեց, որ ընդհանուր առմամբ 2010 թվականի առաջին եռամսյակը բավականին դրական է եղել, բանկային համակարգում բոլոր ցուցանիշներով աճ է արձանագրվել։

Մասնավորապես, ինչպես նշեց Ղուկասյանը, ակտիվների մասով աճը կազմել է 5,36 տոկոս կամ 72 մլրդ դրամ նախորդ եռամսյակի համեմատ՝ հասնելով 1418 մլրդ դրամի։ «Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը գերազանցում է 14 տոկոսը»,- ասաց նա։

ՀԲՄ ղեկավարը նշեց նաև, որ պարտավորությունների գծով նույնպես 5,95 տոկոսանոց աճ է գրանցվել՝ նախորդ տարվա վերջին եռամսյակի համեմատ։

«Եթե համեմատենք 2009 թվականի առաջին եռամսյակի հետ, ապա կարելի է խոսել 25 տոկոսանոց աճի մասին»,- ասաց նա՝ հավելելով, որ հաճախորդների նկատմամբ պարտավորությունների աճը կազմել է 34,91 տոկոս 2009 թվականի առաջին եռամսյակի համեմատ։

Ղուկասյանը հայտնեց նաև, որ դրական աճ է արձանագրվել նաև ընդհանուր կապիտալի մասով, որն ավելացել է շուրջ 3 տոկոսով նախորդ եռամսյակի համեմատ։

Խոսելով ընթացիկ տարվա առաջին եռամսյակի միտումների մասին՝ Ղուկասյանը նշեց, որ այդ ժամանակահատվածում նկատվում է վարկային պորտֆելների մասով զգալի բարելավում։

«Հաճախորդների պահանջարկը վարկային գործիքների մասով ավելի կայուն է, ձեռներեցների վերաբերմունքը ներդրումային ծրագրերի իրականացման և վարկային գործիքնեևրի նկատմամբ նույնպես ավելի դրական է, այնպես որ առաջին եռամսյակը փակվել է բավականին լավ և հաջող ցուցանիշներով»,- հավելեց նա։

2010 թվականի մարտի 31-ի տվյալներով` Հայաստանում գործում է 22 բանկ 382 մասնաճյուղերով: Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր կապիտալը 2009 թվականի  մարտի 31-ի դրությամբ կազմել է  295,9 մլրդ դրամ, պարտավորությունները`1122,3 մլրդ դրամ, հաճախորդների նկատմամբ պարտավորությունները՝ 770,8 մլրդ դրամ, համախառն վարկային ներդրումները՝ 783,4 մլրդ դրամ ($1- 389,47 դրամ): –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

«Մի դրամի ուժը»՝ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությանը

«Մի դրամի ուժը» նախաձեռնության հուլիս ամսվա շահառուն «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպությունն էր։

Հայաստանի վարկային կազմակերպությունների կապիտալը 2026թ․–ի առաջին կիսամյակում աճել է 2.82%–ով՝ գերազանցելով 467 մլրդ դրամը

Համախառն կապիտալի շուրջ 58%-ը բաժին է ընկնում կանոնադրական հիմնադրամին, իսկ մոտ 37%-ը՝ կուտակված շահույթին

Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն՝ ըստ ակտիվների ծավալի 2026թ․–ի առաջին կիսամյակում

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ համախառն ակտիվների ծավալով

Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի առաջին կիսամյակի արդյունքներով

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է 2026 թ.-ի առաջին կիսամյակի արդյունքներով Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը:

AMX-ում տեղի է ունեցել 40 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ

Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX) օգոստոսի 11-ին տեղի է ունեցել 40 մլրդ դրամ գումարի պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ, հայտնել են բորսայի մամուլի ծառայությունից:

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img