«Արարատբանկը» 2010 թ. կպահպանի աճի միտումները. տնօրեն

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի. /ԱՌԿԱ/. «Արարատբանկը» այս տարի կպահպանի աճի միտումները, որոնք ցուցադրում է վերջին երեք տարվա ընթացքում, նշել է բանկի վարչության նախագահ, գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը։

«Ճգնաժամային 2009 տարում մեր թիմը կարողացավ ընտրել ճիշտ ծրագիր։ 2010 թ.-ին մենք կպահպանենք աճի միտումները, կփորձենք ակտիվացնել քաղաքականությունը, հաճախորդներին նոր ծառայություններ տրամադրել», – երկուշաբթի լրագրողներին ասել է Օսիպյանը։

Նրա խոսքերով՝ բանկը 2010 թ.-ին մտադիր է ուղղվածությունը պահել միկրո և փոքր վարկավորման վրա, որոշումների ընդունման գործընթացը գլխավոր գրասենյակից մասնաճյուղերի կողմը տեղափոխել։

Բանկի ներկայացուցիչն ավելացրել է, որ 2009 թ.-ի ճգնաժամն ազդել է բանկի գործունեության վրա, որը ծրագրում էր ավելի բարձր ցուցանիշների հասնել։

Բանկի վարչության նախագահը տեղեկացրել է, որ «Արարատբանկի» ակտիվները 2009 թ.-ին ավելացել են 46,7 տոկոսով՝ գերազանցելով 43,4 միլիարդ դրամը։ Արդեն 2010 թ.-ի մայիսի 24-ի դրությամբ, ինչպես նշել է Օսիպյանը, ակտիվներն ավելացել են ևս 5 միլիարդ դրամով։ Տնօրենի կարծիքով՝ ակտիվների աճը պայմանավորված է վարկային ավանդների աճով, որոնք, 2009 թ.-ի արդյունքում, ավելացել են 32,3 տոկոսով և գերազանցել են 16 միլիարդ դրամը։ Միաժամանակ Օսիպյանը տեղեկացրել է, որ ավելացել են նաև բանկի պարտավորությունները՝ 2008 թ.-ի 22 միլիարդ դրամից 2009 թ.-ին հասնելով 35 միլիարդ դրամի։

Բանկի գործադիր տնօրենը տեղեկացրել է, որ 2009 թ.-ին թողարկվել է 38 հազարից ավելш պլաստիկ քարտ, իսկ այժմ դրանց թիվն արդեն հասել է 44 հազարի։ Օսիպյանը տեղեկացրել է, որ 2009 թ.-ին գրանցվել է պլաստիկ քարտերով շրջանառության 118 տոկոսի աճի՝ 11 միլիարդ դրամից հասնելով մինչև 28 միլիարդ դրամի։

«Արարատբանկի» վարչության նախագահն ավելացրել է, որ բանկի հաճախորդների թիվն ավելացել է՝ հասնելով 66,1 հազարի՝ 2008 թ.-ի 26 հազարի փոխարեն։

Արարատբանկը ձևավորվել է 1991 թվականից Հայաստանի ֆինանսական շուկայում գործող «Հայկապբանկի» վերակազմավորման արդյունքում: Բանկի բաժնետերերի կազմի մեջ մտնում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը՝ 25 տոկոս մասնաբաժնով: Բանկի կանոնադրական կապիտալում բաժնետոմսերի 74,1 տոկոսը պատկանում է հիմնական բաժնետեր, խոշոր ձեռներեց, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին:

«ԱՌԿԱ» գործակալությանը տվյալների համաձայն՝ 2010 թ.-ի մարտի 31-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 41,1 միլիարդ դրամ, պարտավորությունները՝ շուրջ 33 միլարդ դրամ, բանկի ընդհանուր կապիտալը՝ 8,3 միլիարդ դրամ, կանոնդրական կապիտալը՝ 6,1 միլիարդ դրամ, վարկային ներդրումները՝ 18,9 միլիարդ դրամ, հաճախորդների հանդեպ պարտավորությունները՝ 25,4 միլիարդ դրամ, իսկ 2010 թ.-ի հունվար-մարտ ամիսների մաքուր եկամուտը կազմել է շուրջ 304 միլիոն դրամ: –0—

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար

IDBank-ը շարունակում է իր 35-ամյակին նվիրված նախաձեռնությունների շարքը

«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն է

IDBank-ը և Իդրամը «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում ամփոփել են հոկտեմբեր ամսվա արդյունքները

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում «Սևանավանք» արծաթե հուշադրամը

2026 թվականի նոյեմբերի 13-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Պատմական դռներ» հուշադրամների շարքի «Սևանավանք» արծաթե հուշադրամը, հայտնում են ԿԲ-ից

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (նոյեմբերի 2–8)

Հայաստանի ֆինանսական օրակարգն անցած շաբաթ կենտրոնացած էր դրամավարկային քաղաքականության խստացման, բանկային իրացվելիության կարգավորման և պետական պարտքի պարամետրերի քննարկման վրա

Երազանքից իրականություն․ IDBank-ի հատուկ հիփոթեքային պայմանները TOON EXPO.Invest 2026-ում

Հավատարիմ մնալով ճկուն և ժամանակակից ֆինանսական լուծումներ առաջարկելու իր նպատակին՝ IDBank-ը TOON EXPO.Invest 2026 Vol. 2 ցուցահանդեսին ներկայանում է հիփոթեքային վարկավորման հատուկ առաջարկներով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img