ASHIB-ը բարձրացրել է «Մանկական» ավանդի տոկոսադրույքները

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի./ԱՌԿԱ/. Երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ Արդշինինվեստբանկը վերանայել է «Մանկական» ավանդի տոկոսադրույքները։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից, հունիսի 1-ից մինչև 30-ը ներառյալ, մանուկների համար «Մանկական» ավանդը ՀՀ դրամով կընդունվի 12% տարեկան տոկոսադրույքով` նախկին 9,9%-ի փոխարեն,  իսկ ԱՄՆ դոլարով` 7,3% տարեկան տոկոսադրույքով` 6,9%-ի փոխարեն:

«Արդշինինվեստբանկը, հավատարիմ մնալով գործունեության իր սկզբունքներին, կրկին բոլորին առաջարկում է շահավետ ակցիա, որն այս անգամ նախատեսված է բոլոր մանուկների և նրանց ծնողների համար»,- այդ կապակցությամբ նշեց բանկի վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը։ Ըստ նրա՝ մասնակցելով տոնական այս ակցիային, համերկրացիները հնարավորություն ունեն իրենց երեխաների բարեկեցիկ ապագան կառուցել այսօր։

Արդշինինվեստբանկն իր հաճախորդների համար պարբերաբար շահավետ ակցիաներ է անցկացնում ավանդների ներգրավման ուղղությամբ։ Դրանցից վերջինը «Հաղթանակ» ավանդն է, որի միջոցների ներգրավման վերջին ժամկետը սպառվեց մայիսի 28-ին։

Տվյալ պահին Արդշինինվեստբանկում ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ներդրումների ներգրավման ծավալը շուրջ 67 մլրդ դրամ է կազմում, որից 33 մլրդ դրամը՝ ժամկետային և ֆիզիկական անձանց ցպահանջ ներդրումներն են։

Արդշինինվեստբանկը Հայաստանի բանկային համակարգի առաջատարներից  է ներգրաված ավանդների ծավալով։ Ժամանակակից տեխնոլոգիաները և փորձը բանկին հնարավորություն են տալիս մատուցել բարձրորակ բանկային ծառայություններ` հաշիվների սպասարկում, փոխանցումներ, փաստաթղթային ակրեդիտիվ, երաշխիքներ, ինկասո, գործառույթներ չեկերով, արտարժույթով, արժեթղթերով և կանխիկ դրամով:

Արդշինինվեսբանկն ունի 49 մասնաճյուղ ՀՀ-ում, 6 մասնաճյուղ` ԼՂՀ-ում և ներկայացուցչություն Փարիզում:

Բանկն արժանացել է Moody’s-ի Ba2 երկարաժամկետ և Not Prime կարճաժամկետ` տեղական արժութային ավանդների, և Ba3 երկարաժամկետ և Not Prime կարճաժամկետ վարկանիշերի` արտարժութային ավանդների չափանիշներով, ինչպես նաև ֆինանսական կայունության (“BFSR”) “D-” վարկանիշին:

Արդշինինվեսբանկին  շնորհվել է Որակի կառավարման համակարգի միջազգային ISO 9001:2000 սերտիֆիկատ: –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img