Հայաստանը նվազագույն կորուստներով է հաղթահարել է 2009 թվականի տնտեսական մարտահրավերները

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի./ԱՌԿԱ/. Հայաստանին հաջողվել է նվազագույն կորուստներով հաղթահարել 2009 թվականի տնտեսական մարտահրավերները, կարծում է  ՀՀ Ազգային Ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

«2009թ.-ը ծայրահեղ ծանր է եղել ոչ միայն Հայաստանի, այլ նաև ողջ աշխարհի համար: Բայց մարտահրավերները հաջողվեց հաղթահարել նվազագույն հնարավոր կորուստներով՝ նոր աշխատանքային տեղերի, ենթակառուցվածքներում նոր ներդրումների ապահովմամբ, թեև լրացուցիչ վարկային բեռ կուտակելով, բայց ընթացիկ տարվա տնտեսական աճի համար նախադրյալներ ստեղծելով»,- հինգշաբթի լրագրողներին հայտնեց Մինասյանը։

Նա հիշեցրեց, որ 2009թ.-ին Հայաստանում 14,4 տոկոս անկում է արձանագրվել՝  վերջին 15 տարիների ընթացքում միջինը 8,8 տոկոս աճի դիմաց։

«Ընդհանուր անկման 11,4 տոկոսն «ապահովել է» շինարարությունն, ինչը խոսում է հայկական տնտեսության դիվերսիֆիկացիայի անհրաժեշտության մասին»,- ասաց Մինասյանը:

Ըստ նրա՝ ճգնաժամի ժամանակահատվածում կառավարությունն ալյընտրանքային ընտրության առջև էր կանգնած՝ կամ գնալ ծախսերի կրճատմանն, այդ թվում նաև սոցիալական, կամ գնալ ընդլայնված տնտեսության ավանդական ճանապարհով՝ լրացուցիչ վարկային միջոցների ներգրավմամբ։

«Երկրորդ ճանապարհն արդարցրեց իրեն: Եթե 2009 թվականի առաջին կես տարվա ընթացքում անկումը հասել է իր պիկին՝ 18,5 տոկոսին, ապա տարեվերջին այն 14,4 տոկոսով կրճատվել է»,- ասաց պատգամավորը:

Մինասյանը հիշեցրեց, որ 2010 թվականի չորս ամիսների ընթացքում տնտեսության աճը կազմել է 7,2 տոկոս, մասնավորապես, արդյունաբերության ոլորտում 10 տոկոսով աճ է արձանագրվել:

Պատգամավորը նաև նշեց, որ , չնայած լրացուցիչ վարկային միջոցների ներգրավմանը (2009թ.-ի վերջին Հայաստանի արտաքին պարտքը կազմել է 3 մլրդ ԱՄՆ դոլար կամ 36 տոկոս ՀՆԱ-ի նկատմամբ՝2008 թվականին արձանագրված 1,5 մլրդ ԱՄՆ դոլարի կամ 13 տոկոսի դիմաց), Հայաստանը մնում է պարտքային ծանրության միջին բեռ ունեցող երկրների ցուցակում։

Նա ասաց նաև, որ ծանր ժամանակահատվածում դրամավարկային լուրջ քաղաքականություն է անցկացվել, կրճատվել է վերաֆինանսավորման դրույքը՝ 7,75 տոկոսից մինչև 5 տոկոս, ինչը վարկավորման նոր հնարավորություններ է ապահովել: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img