Ռուսաստանի նախագահը կարծում է, որ չի կարելի բացառել եվրոյի տապալումը

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի. /ԱՌԿԱ/. Եվրոպական միասնական արժույթի տապալման վտանգը բացառել չի կարելի, կարծում է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը։

Պատասխանելով այն հարցին, թե նա, արդյո՞ք, լրջորեն է զգուշանում եվրոյի տապալումից, պետության ղեկավարն ասել է. «Դեռ ոչ։ Բայց նման վտանգ բացառել չեմ ցանկանում գոնե այն պատճառով, որ բացառիկ իրավիճակ է ստեղծվել»։ «Չեմ չափազանցնում վտանգը, բայց այն թերագնահատել չի կարելի»,- ասել է Մեդվեդևը Wall Street Journal-ին տված հարցազրույցում։

Եվրամիությունը մայիսին սկսել է ֆինանսական աջակցություն հատկացնել Հունաստանին, որը բալանսավորվել էր ազգային դեֆոլտի եզրին։ Նմանատիպ խնդիրներ, վերլուծաբանների կարծիքով, կարող են ունենալ եվրագոտու նաև այլ երկրներ, ներառյալ Պորտուգալիան և Իսպանիան։

«Մենք առանձին հարաբերություններ ունենք բոլոր երկրների և այդ թվում, նրանց հետ, որոնք ներկայում բարդ իրավիճակում են գտնվում ՝ և Հունաստանի, և Իսպանիայի, և Պորտուգալիայի հետ։ Եվ անշուշտ, մենք դա նկատի կառնենք մեր հարաբերություններում։ Բայց, այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ աջակցության հիմնական քայլերը պետք է ձեռնարկի Եվրամիությունը, և նրանք նման որոշումներ ընդունել են»,- ասել է ՌԴ նախագահը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Երազանքից իրականություն․ IDBank-ի հատուկ հիփոթեքային պայմանները TOON EXPO.Invest 2026-ում

Հավատարիմ մնալով ճկուն և ժամանակակից ֆինանսական լուծումներ առաջարկելու իր նպատակին՝ IDBank-ը TOON EXPO.Invest 2026 Vol. 2 ցուցահանդեսին ներկայանում է հիփոթեքային վարկավորման հատուկ առաջարկներով

«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն է

IDBank-ը և Իդրամը «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում ամփոփել են հոկտեմբեր ամսվա արդյունքները

35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար

IDBank-ը շարունակում է իր 35-ամյակին նվիրված նախաձեռնությունների շարքը

Հայաստանի վարկային կազմակերպությունների կապիտալը 9 ամսում աճել է 4,35%-ով՝ հասնելով 474,09 մլրդ դրամի

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն կապիտալը 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 474,09 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,49%-ով, իսկ տարեսկզբից՝ 4,35%-ով

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (նոյեմբերի 2–8)

Հայաստանի ֆինանսական օրակարգն անցած շաբաթ կենտրոնացած էր դրամավարկային քաղաքականության խստացման, բանկային իրացվելիության կարգավորման և պետական պարտքի պարամետրերի քննարկման վրա

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img