Մասնավոր ներդրումներով կենսաթոշակային համակարգը օգտակար կլինի ՀՀ ֆինհատվածին

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի. /ԱՌԿԱ/. Մասնավոր ներդրումներով կենսաթոշակային համակարգի ներդրումը օգտակար կլինի Հայաստանի ֆինանսական հատվածի համար, ասաց Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Արիստոմենե Վարուդակիսը:

Հայաստանի կենսաթոշակային համակարգի բարեփոխումը ենթադրում է անցում բազմաստիճան կենսաթոշակային համակարգի, որը կունենա երկու բաղկացուցիչ` պետական բաշխիչ և մասնավոր կուտակային: Նախատեսվում է, որ կուտակային կենսաթոշակային համակարգը Հայաստանում կներդրվի 2011 թ.-ին:

«Կենսաթոշակային հիմնադրամները ֆինանսական հատվածի հետ համատեղ հնարավորություն կստանան կլանել ավելի շատ ֆինանսական գործիքներ», – ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Վարուդակիսը:

Նրա խոսքերով` մոտեցումը, որը վերաբերում է տարբեր մոդելների ներդրմանը, որոնք կապված են նաև սեփական միջոցների կուտակմանը անձնական կենսաթոշակային հաշիվների վրա, անհրաժեշտ միջոցառում է:

«Հայաստանի բնակչությունն այնքան էլ արագ չի աճում, բացի այդ, Հայաստանը համարվում է ծերացող բնակչությամբ պետություն, այդ պատճառով երկարաժամկետ հեռանկարում համակարգը չի կարող նույնը մնալ», – ասաց նա:

ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավարը նաև նշեց, որ ՀԲ-ն կենսաթոշակային բարեփոխման հարցերի շուրջ արդեն երկար ժամանակ է խորհրատվություններ է տրամադրում Հայաստանի կառավարությանը:

«Մենք խորհուրդ ենք տալիս ՀՀ կառավարությանը փոքր-ինչ արգելակել այդ համակարգի ներդրումը, ամեն դեպքում` մեկ-երկու տարի մինչև ճգնաժամի ավարտը», – ասաց նա` գոհունակություն հայտնելով, որ կառավարությունը դրա համար արդեն մի շարք միջոցառումներ է ձեռնարկել:

Ծրագրի հիմնական ուղղությունները քաղաքացիներին արժանավայել թոշակով ապահովելն է կենսաթոշակային տարիքի անձանց վիճակի հետևողական բարելավման միջոցով, ինչպես նաև քաղաքացիների կենսաթոշակի ու անձնական վաստակի միջև կապ հաստատելը պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման միջոցով։ –0—

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Նոյեմբերի 13-15-ը կայանալիք Toon Expo.Invest 2026...

Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի 9 ամիսների արդյունքներով

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի հունվար-սեպտեմբերի արդյունքներով

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (նոյեմբերի 2–8)

Հայաստանի ֆինանսական օրակարգն անցած շաբաթ կենտրոնացած էր դրամավարկային քաղաքականության խստացման, բանկային իրացվելիության կարգավորման և պետական պարտքի պարամետրերի քննարկման վրա

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ աճել են, ռուբլու փոխարժեքը նվազել է. ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 9-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, 2026 թ.-ի նոյեմբերի 6-ի համեմատ, աճել է 0.09 կետով՝ հասնելով 360.34 դրամի։

25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը (ՎԻԴԵՈ)

25 տարի առաջ երեք ընկերներ որոշեցին ու հիմնեցին PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների, պատուհանների ու ապակե կոնստրուկցիաների արտադրության առաջատարներից է

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img