Հայկական բանկերը հունիսի 21-25-ը շուրջ $77,2 մլն են գնել և $68,5 մլն վաճառել

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի./ԱՌԿԱ/. Հունիսի 21-25-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է մոտ 77,2 ԱՄՆ դոլար՝ 369.88 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Այդ մասին «ԱՌԿԱ» գործակալությանը ուրբաթ տեղեկացրեցին ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից։ Միաժամանակ միևնույն ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում 68,5 մլն դոլար է վաճառվել՝ 371.12 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով։

«NASDAQ OMX ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸում նշված ժամանակահատվածում իրականացվել է մոտ 20 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք՝ 369.3 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 300 հազ. ԱՄՆ դոլարի առք և վաճառք՝ 369.13 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Բացի այդ, հունիսի 14-20-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 19.8 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 38.3 մլն ԱՄՆ դոլար: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img