Daily Archives: Jun 28, 2010

Մասնավոր կուտակային կենսաթոշակային հիմնադրամները Հայաստանում կսկսեն գործել 2011թ. հունվարի 1-ից

Մասնավոր կուտակային կենսաթոշակային հիմնադրամները Հայաստանում կսկսեն գործել 2011թ.-ի հունվարի 1-ից, շաբաթ օրը Ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Արարատբանկը պարտատոմսերով արժեկտրոնային եկամուտների 6,25 մլն դրամի վճարում է իրականացրել

Արարատբանկն իրականացրել է բանկի պարտատոմսերի հերթական արժեկտրոնային եկամուտների վճարումը։ Ինչպես երկուշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հաղերդեցին Արարատբանկի մամուլի ծառայությունից, այդ արժեկտրոնների վճարման համար նախատեսված ընդհանուր գումարը 6,25 մլն դրամ է կազմել։

ՀՀ վարչապետը նշել է տնտեսական բարձր աճի երեք գործոնները

Հայաստանում վերջին հինգ ամսվա ընթացքում արձանագրված 8,8 տոկոս տնտեսական աճը պայմանավորված է երեք գործոնով` համաշխարհային տնտեսության մեջ նկատվող միտումներով, կառավարության հակաճգնաժամային միջոցներով և փոխարժեքի կայունացումով, կարծում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: