ԱՄՀ-ն հաստատել է Հայաստանի համար նախատեսված 395 մլն դոլարի հակաճգնաժամային վարկը

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի. /ԱՌԿԱ/. Արժույթի միջազգային հիմնադրամի Գործադիր խորհուրդը 395 մլն դոլար ընդհանուր արժողությամբ հակաճգնաժամային վարկային աջակցության երկու ծրագիր է հաստատել, տեղեկացնում է ԱՄՀ պաշտոնական կայքը։

Միաժամանակ, յուրաքանչյուր վարկի արժեքը ECF/EFF երկու ծրագրերով (Ընդլայնված վարկավորման մեխանիզմ և Ընդլայնված ֆինանսավորման մեխանիզմ) կազմում է 197,4 մլն դոլար՝ երեք տարի ժամկետով։ Խորհրդի որոշումով ծրագրի հաստատումից հետո Հայաստանը կկարողանա ստանալ վարկի մի մասը՝ 53,6 մլն դոլարի չափով։

Հաղորդագրությունում նշվում է նաև, որ ծրագրի հիմնական նպատակներն են ֆինանսական և արտաքին կայունության վերականգնումը, ֆինանսական կայունության պահպանումը, տնտեսական աճի աջակցությունը և աղքատության կրճատումը։

Գործադիր Խորհրդի կողմից այս հարցի քննարկումից հետո ԱՄՀ տնօրեն-կարգադրիչի տեղակալ Մուրիլո Պորտուգալը նշեց, որ հայկական տնտեսությունը դուրս է գալիս խորը ճգնաժամից, ֆինանսական հատվածը բավական հիմնավորված է և լավ կապիտալիզացված։

Նա ավելացրեց նաև, որ հայկական տնտեսության վերականգնման պայմաններում իշխանություններն ավելի մեծ ուշադրություն են դարձնում միջնաժամկետ խնդիրների՝ տնտեսական էական աճի և աղքատության կրճատման, ֆինանսական հատվածի կայունության և արտաքին պարտքի կայունության, հարկային վարչարարության կատարելագործման վրա։

ԱՄՀ կողմից Հայաստանին տրամադրած միջոցների ընդհանուր ծավալը ներկայում կազմում է 350,4 մլն SDR (մոտ 532,2 մլն դոլար)։

Նախատեսվում է, որ 2010 թվականին Հայաստանն ԱՄՀ-ից 150 մլն դոլար կստանա։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img