«ՎՏԲ-Հայաստան բանկը» $2,5 մլն. հերթական տրանշը ստացավ ՎԶԵԲ-ից

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի./ԱՌԿԱ/. Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի հետ համագործակցության շրջանակներում «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն ստացավ հերթական տրանշը 2,5 մլն. ԱՄՆ դոլարի չափով Հայաստանում միկրո և փոքր ձեռնարկությունների վարկավորման համար: Այդ մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից։

«ՎՏԲ-Հայաստան բանկի» մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արտակ Խաչատրյանի խոսքերով՝ 2009թ. ՎԶԵԲ-ի հետ վարկի տրամադրման վերաբերյալ պայմանագրի ստորագորումից հետո սա երկրորդ տրանշն է, որի միջոցները ուղղված են լինելու միկրո և փոքր բիզնեսի զարգացման շարունակմանը:

Ըստ նրա՝ միկրո և փոքր ձեռնարկությունները զարգացող տնտեսության հիմքն են: «Ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունում առկա է ՄՓՁ ֆինանսավորման զգալի չբավարարված պահանջարկ: Ծրագրի շրջանակներում ցանկանում ենք ընդլայնել թե Երևան քաղաքի և թե երկրի գյուղական շրջանների, միկրո և փոքր ձեռնարկությունների համար ֆինանսավորման հասանելիությունը»,- հայտնեց Խաչատրյանը։

Միաժամանակ նա նշեց, որ միջոցների հիմնական ուղղվածությունը պետք է լինի փոքրածավալ և կարճաժամկետ` մինչև 3 տարի, վարկավորումը` սկսած տարեկան 12% դրույքաչափից:

«Վստահ եմ, որ ՎՏԲ-Հայաստան բանկի մասնաճյուղերի լայն ցանցը և աշխատակիցների հմուտ և արհեստավարժ մոտեցումը հիմք կհանդիսանան ծրագրի բարեհաջող իրագործման համար»,- ասաց Խաչատրյանը։

2009թ. հունվարին ՎԶԵԲ-ը «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ին տրամադրեց վարկ երեք տրանշով 10 մլն. ԱՄԴ դոլարի չափով Հայաստանում միկրո և փոքր ձեռնարկությունների վարկավորման համար:

Հայաստանը Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի անդամ է դարձել 1992թ. դեկտեմբերի 7-ին 10 մլն. եվրո բաժնեմասով: ՎԶԵԲ-ը հանդիսանում է Հայաստանում խոշոր ներդրողներից մեկը, որը 52 ծրագերի իրականացման միջոցով ներդրել է 202 մլն. եվրո:

ՎԶԵԲ-ը նպատակաուղղված է ՄՓՁ սեկտորի զարգացմանը այն երկրներում, որտեղ այն գործում է: Փոքր բիզնեսով զբաղվող նրա խումբը կառավարում է ՄՓՁ ֆինանսավորման ծրագրերը 15 երկրնեորւմ և ունի մեծ փորձառություն ՄՓՁ վարկավորման համակարգի ձևավորման բնագավառում:

«ՎՏԲ–Հայաստան բանկ» ՓԲԸ–ն միջազգային ֆինանսական ՎՏԲ խմբի անդամ դարձավ 2004թ. ապրիլին։ Ներկայումս «ՎՏԲ–Հայաստան բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է «ՎՏԲ բանկ» ԲԲԸ–ն:

2010թ.-ի մարտի 31-ի դրությամբ՝ բանկի ակտիվները 125,6 մլրդ դրամ են կազմել, պարտավորությունները՝ 99,8 մլրդ դրամ, ընդհանուր կապիտալը՝ 25,8 մլրդ դրամ, կանոնադրական կապիտալը՝ 13,9 մլրդ դրամ, վարկային պորտֆելը՝ 82,5 մլրդ դրամ, ներգրավված միջոցների ծավալը՝ 99,7 մլրդ դրամ, մաքուր եկամուտը՝ 670 մլն դրամ։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ–ն որոշումներ է ընդունում տնտեսության զարգացման առավել վտանգավոր սցենարները կանխելու համար․ Մարտին Գալստյան

ԿԲ նախագահի խոսքով՝ մոտեցումների վերանայման անհրաժեշտությունը պայմանավորված էր գլոբալ անորոշության և աշխարհաքաղաքական ռիսկերի աճով

Եվրոն և ռուբլին աճել են, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․81 կետով և կազմել 405,92 դրամ, ռուբլին ավելացել է 0․0379 կետով և կազմել 4․4121 դրամ

ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Newmag-ի BOOK DONATION նախաձեռնությանը Հրազդանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է աջակցել Newmag հրատարակչության BOOK DONATION սոցիալական նախաձեռնությանը, որի նպատակն է Հայաստանի մարզերում համայնքային գրադարանային ֆոնդերը համալրել ժամանակակից գրականությամբ։

Ակբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսեր

Ակբա բանկը մինչև 2027 թվականի փետրվարի 20-ը ներառյալ հրապարակային առաջարկով երկուական տրանշով տեղաբաշխում է ընդհանուր 10,000,000,000 (տասը միլիարդ) ՀՀ դրամ և ընդհանուր 10,000,000 (տասը միլիոն) ԱՄՆ դոլար ծավալով արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսեր։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img