Հայաստանը մոտ կլինի գնաճի 5,5% նպատակային տարեկան ցուցանիշին. ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանն իր առջև նպատակ է դրել հասնել 5,5 տոկոսանոց տարեկան գնաճի, ասել է ՀՀ ԿԲ փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը:

«Կարծում ենք, որ մոտ կլինենք այդ նպատակին», – ասաց Գաբրիելյանը հինգշաբթի Երևանում հուլիսի 1-2-ն անցկացվող ԱՊՀ և Բալթյան երկրների Պարտատոմսային յոթերորդ կոնգրեսի ժամանակ ելույթ ունենալիս:

Միաժամանակ փոխնախագահը նշեց, որ գնաճը, որի միջին տարեկան ցուցանիշը վերջին տասը տարիների ընթացքում կազմում էր շուրջ 3,4 տոկոս, առաջին եռամսյակում հասել է գագաթնակետի` 8,9 տոկոս, ինչից հետո սկսվեց անկումը:

«Առաջին կիսամյակում 12 ամսյա գնաճը կազմում է 5,8 տոկոս», – ավելացրեց նա:

Պաշտոնական վիճակագրության տվյալների համաձայն` հունիսին, մայիսի համեմատ, Հայաստանում 0,8 տոկոսանոց գնանկում է գրանցվել: Միաժամանակ հունիսին, 2009 թ.-ի հունիսի համեմատ, գնաճը կազմել է 5,8 տոկոս, հունվար–հունիսին 2009 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ` 7,3 տոկոս:

Պետբյուջեում ծրագրված 2010 թ.-ի գնաճի ցուցանիշը կազմում է 4 տոկոս (±1,5%): -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում առաջին ընկերությունը ստացել է կրիպտոծառայությունների մատուցման լիցենզիա․ ՀՀ ԿԲ

Հայաստանում առաջին ընկերությունը ստացել է կրիպտոծառայությունների մատուցման լիցենզիա։

IDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր

2026 թ․–ի նոյեմբերի 2-ին IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով առաջին անգամ կտեղաբաշխի անվանական արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր

Արտերկրից Հայաստան դրամական փոխանցումների զուտ ներհոսքը 9 ամսում աճել է գրեթե 2 անգամ

2026 թ.-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանի բանկային համակարգի միջոցով արտերկրից ֆիզիկական անձանց անունով ստացված անդրսահմանային փոխանցումների զուտ ներհոսքը գերազանցել է 2 մլրդ դոլարը՝ 2025 թ.-ի հունվար-սեպտեմբերի 1,02 մլրդ դոլար ցուցանիշի համեմատությամբ։

ՀՀ ԿԲ նախագահը մտահոգիչ է համարել վճարային հաշվեկշռի «Զուտ սխալների և բացթողումների» 816 մլն դոլար ծավալը

Հայաստանի 2025 թ.-ի վճարային հաշվեկշռի «Զուտ սխալներ և բացթողումներ» հոդվածով վիճակագրական անհամապատասխանությունների ծավալը մտահոգություն է առաջացնում, հայտարարել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։

COP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը

COP17-ի շրջանակում Ակբա բանկը հայաստանյան և միջազգային հյուրերին ներկայացրել է իր Կայուն զարգացման հաշվետվությունը՝ ընդգծելով բանկի գործունեության առաջնահերթություններն ու կայուն զարգացմանն ուղղված քայլերը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img