Հայաստանում պետական պարտքի կառավարման ռազմավարական ծրագիր է ընդունվել

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի հաստատել է պետական պարտքի կառավարման 2011-2013 թթ. ռազմավարական ծրագիրը:

«Մենք առաջին անգամ ներկայացնում ենք պետական պարտքի կառավարման միջնաժամկետ ծրագիրը, և այս ռազմավարությունը պետք է որպես բաղկացուցիչ մաս ներառվի ծախսերի միջնաժամկետ ծրագրի մեջ», – հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը:

Նա նաև նշեց, որ պետական պարտքը պետական ֆինանսների կառավարման համակարգի կարևորագույն տարրն է:

«Պետական պարտքի կառավարման խնդիրները Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում են », – ավելացրեց նա:

Պաշտոնական վիճակագրության տվյալների համաձայն` Հայաստանի արտաքին պետական պարտքը մարտի 31-ի դրությամբ կազմել է 2980,9 միլիոն դոլար (կամ 1193,86 միլիարդ դրամ): 2009 թ.-ի նույն ամսաթվի համեմատ` արտաքին պարտքն ավելացել է 66,6 տոկոսով կամ 1192,1 միլիոն դոլարով:

Պարտքի ընդհանուր գումարի 82,6 տոկոսը կամ 2461,1 միլիոն դոլարը ՀՀ կառավարության պարտքն է, որը 2009 թ.-ի առաջին եռամսյակի համեմատ ավելացել է 76,8 տոկոսով կամ 1069,3 միլիոն դոլարով: Պարտքի ընդհանուր գումարում ՀՀ ԿԲ-ի պարտքը 17,4 տոկոսն է կամ 519,9 միլիոն դոլարը, որը առաջին եռամսյակի համեմատ ավելացել է 3,8 տոկոսով կամ 19,1 միլիոն դոլարով:

Հայաստանի պետական արտաքին պարտքի ընդհանուր կառուցվածքում 67,6 տոկոսը (2015,1 միլիոն դոլար) միջազգային ֆինանսական կազմակերպությունների առաջ Հայաստանի պարտքն է, որը մեկ տարվա ընթացքում, 2009 թ.-ի առաջին եռամսյակի համեմատ, ավելացել է 38,5 տոկոսով:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img