HSBC Բանկ Հայաստանը Euromoney-ի կողմից Հայաստանի տարվա լավագույն բանկ է ճանաչվել

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի. /ԱՌԿԱ/. Euromoney 2010 Գերազանցության Մրցանակը շնորհվել է Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանին, որպես տարվա լավագույն բանկ Հայաստանում: Մրցանակը շնորհվել է 2010թ. հուլիսի 8-ին Լոնդոնում կայացած հանդիսավոր արարողության ժամանակ:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Էյչ-Էս-Բի-Սի Խմբին ընդհանուր առմամբ շնորհվել է 20 մրցանակ, այդ թվում Զարգացող Շուկաների Լավագույն Բանկ և Անհատների Կարողության Կառավարման Լավագույն Բանկ:

«Մենք ուրախ ենք, որ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի նվիրվածությունը բարձր գնահատականների է արժանանում ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային մակարդակում»,- նշեց Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆորդը։

Euromoney-ն իրեն հերթին  մեկնաբանել է, որ Էյչ-Էս-Բի-Սի-ն այն բացառիկ կազմակերպություններից է, որ կարող է իրեն իրապես համաշխարհային զարգացող շուկաների բանկ կոչել` նպաստելով զարգացող շուկաներում կապիտալի շրջանառությանը և միաժամանակ որպես միջնորդ ամուր դիրքավորված լինելով աշխարհի ամենադինամիկ ֆինանսական աճ ունեցող շուկաներից մեկում։

Euromoney-ին ավելացրեց, որ Էյչ-Էս-Բի-Սի-ն ամբողջ աշխարհում համապարփակ ծառայություններ է տրամադրում իր հաճախորդներին` ավելի արդյունավետ, քան իր մրցակիցները:

Միաժամանակ Euromoney Գերազանցության Մրցանակը ներառում է բանկային և կապիտալի շուկաների 25 համաշխարհային մրցանակ:

Euromoney  տարեկան հեղինակավոր մրցանակը շնորհվում է 100 երկրների լավագույն բանկերին։Բոլոր մրցանակները նպատակ ունեն գնահատելու այն կազմակերպությունները, որոնք շուկայում հանդես են գալիս

բարձրակարգ ծառայությունների մատուցմամբ, նորարարությամբ և փորձառությամբ: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական...

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img