«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է բանկերի մամուլի վարկանիշի առաջատարների հնգյակը

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի. /ԱՌԿԱ/. 2010 թ.-ի երկրորդ եռամսյակի արդյունքներով «ԱՌԿԱ» գործակալությանը մամուլի վարկանիշի առաջատարներն են դարձել 5 բանկ՝ 1. Ամերիաբանկը, 2. Արարատբանկը, 3. ՎՏԲ-Հայաստան բանկը, 4. Հայէկոնոմբանկը և 5. ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկը: Հաշվետու ժամանակահատվածում ընդհանուր ամփոփիչ ցուցանիշը (ԸԱՑ), որը բնութագրում է տեղեկատվության քանակը՝ կախված նրա ուղղվածությունից, կազմել է 2761,1:

Այսպիսի տեղեկատվություն է պարունակում «ԱՌԿԱ» գործակալության հրապարակած Հայաստանի բանկերի 2010 թ. երկրորդ եռամսյակի մամուլի վարկանիշը։

2010 թ.-ից «ԱՌԿԱ» գործակալության մամուլի վարկանիշը զգալիորեն թեթևացվել և պարզեցվել է: Մասնավորապես, հանվել են բոլոր ենթաբաժինները, և ընտրվել է 9 բաժին, ըստ որոնց էլ կտեսակավորվի տեղեկատվությունը: Ենթաբաժինների նվազեցումը տվյալ վերլուծությունն առավել ընթերցելի է դարձրել: Այժմ հաճախորդները կարող են գտնել իրենց անհրաժեշտ տեղեկատվությունը, որը բաժանված է կոնկրետ բաժինների:

Տեղեկատվության ընտրության համար ընտրվել են հետևյալ բաժին-թեմանները՝ «Բանակցություններ և պայմանագրեր», «Ռազմավարական զարգացման խնդիրներն ու ծրագիրը», «Բանկի գործունեության թվային ներկայացում», «Միջոցների ներգրավման և տեղաբաշխման քաղաքականություն», «Գործունեության ոլորտի ընդլայնում», «Բարեգործություն», «Բանկի մասին», «Վեճեր», ինչպես նաև մի բաժին, որտեղ ներկայացվում է տեղեկատվություն տնտեսությունում առկա իրավիճակի մասին բանկի աշխատակազմի կարծիքների ու կանխատեսումների մասին:

«ԱՌԿԱ»-ի մամուլի վարկանիշի համաձայն՝ 2010 թ.-ի II եռամսյակում «Ընդհանուր» բաժնում ամենամեծ ցուցանիշն արձանագրվել է Ամերիաբանկի մոտ (38,4): Բանկն առաջատարի դիրք է զբաղեցնում նաև «Գործունեության ոլորտի ընդլայնումը», «Բանակցություններ և պայմանագրեր», «Ռազմավարական զարգացման խնդիրներն ու ծրագիրը» և «Կարծիքներ և կանխատեսումներ» բաժիններում, համապատասխանաբար, 53,83, 112,75, 164 և 35,84 ցուցանիշներով: Այսպիսով, բանկն առաջատարի դիրքում է 2010 թ.-ի II եռամսյակի այս վարկանիշի ինը բաժիններից հինգում:

«Բանկային գործունեության թվային ներկայացում» և «Բարեգործություն» բաժիններում առաջատարի դիրքում է HSBC-Հայաստան բանկը (համապատասխանաբար՝ 99,97 և 26 ): «Միջոցների ներգրավման և տեղաբաշխման քաղաքականություն» բաժնում 92,28 ցուցանիշով առաջատարի դիրքում է Արդշինինվեստբանկը: Միաժամանակ բանկն ունի ամենամեծ ցուցանիշը «Վեճեր» բաժնում (10):

Հատկանշական է նաև, որ եթե ավելի վաղ տեղեկատվական ազդակների ընտրության համար օգտագործվում էին միայն տպագիր հրատարակությունները, ապա այժմ դրանց ավելացել են նաև լրատվական գործակալությունների և էլեկտրոնային ԶԼՄ-ների ինտերնետ կայքերը:

«ԱՌԿԱ» գործակալության մամուլի վարկանիշը հաշվարկվում է ոչ թե ֆինանսատնտեսական ցուցանիշներով, այլ բանկային գործունեության փաստերով, որոնց մասին տեղեկացվում է զանգվածային լրատվամիջոցներում։ Արդյունքում՝ որքան բարձր է բանկի գործունեության վերաբերյալ փաստացի տեղեկացվածության աստիճանը, այդքան արդյունավետ է նրա կոմունիկատիվ քաղաքականությունը։ Մամուլի վարկանիշը կազմելիս գովազդային բնույթի տեղեկատվությունը ուսումնասիրության և վերլուծության առարկա չի եղել:

Ավելի մանրամասն տեղեկություն կարող եք գտնել 2010 թվականի երկրորդ եռամսյակի թիվ 02 «Բանկերի մամուլի վարկանիշում»։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

IDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետ

Ըստ նախագծի՝ այգին դառնալու է Մատենադարանի ցուցադրությունների օրգանական շարունակությունը, որտեղ տնկվելու են հայկական ձեռագրերում և մանրանկարներում հիշատակված բացառիկ բուսատեսակներ

284,4 մլն դոլար՝ Արցախից բռնի տեղահանվածների բնակապահովման համար. ՀՀ ԱԺ-ն վավերացրել է ՎԶԵԲ-ի հետ համաձայնագիրը

ՀՀ Ազգային ժողովը երկուշաբթի  կայացած արտահերթ նիստում վավերացրել է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի  հետ 284,4 մլն դոլարի վարկային և դրամաշնորհային համաձայնագրերի հաստատումը։

Ռենշինը նոր պարտատոմսեր է թողարկել. տեղաբաշխողն Ամերիաբանկն է

«Ռենշին» քաղաքաշինական-ներդրումային ընկերությունը հայտարարում է պարտատոմսերի հերթական տրանշի թողարկման մասին` ներդրողներին ընձեռելով քաղաքի երկարաժամկետ զարգացման իր ծրագրի մի մասը դառնալու հնարավորություն։

Պատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհ (ՎԻԴԵՈ)

Տարիներ անց, Ակբան բացի գյուղատնտեսությունից, սկսեց ֆինանսավորել տնտեսության տարբեր ոլորտներ՝ նպաստելով Հայաստանի զարգացմանը

Հանձնիր արյուն, փրկիր կյանքեր․ Idram&IDBank

Արյան անհրաժեշտ պաշարների համալրմանն ու արյան դոնորության մշակույթի խթանմանն աջակցելու նպատակով՝ Իդրամն ու IDBank-ը միացել են «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի կողմից իրականացվող կամավոր արյունատվության նախաձեռնությանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img