Ռուբեն Աղանբեգյանը զբաղեցրել է Մոսկվայի միջբանկային արժութային բորսայի նախագահի պաշտոնը

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի. /ԱՌԿԱ/. «Մոսկվայի միջբանկային արժութային բորսա» ՓԲԸ-ի բաժնետերերը երկուշաբթի արտահերթ ընդհանուր ժողովի ժամանակ որոշում են ընդունել Ռուբեն Աղանբեգյանին Մոսկվայի միջբանկային արժութային բորսայի (ՄՄԱԲ) նախագահի պաշտոնում հաստատելու մասին:

Աղանբեգյանն ավելի վաղ զբաղեցրել է «Ռենեսանս Կապիտալ» ներդրումային խմբի գլխավոր տնօրենի պաշտոնը, երկուշաբթի լրագրողներին տեղեկացրել է ՌԴ ԿԲ ֆինանսական շուկաներում գործողությունների դեպարտամենտի տնօրեն Սերգեյ Շվեցովը:

Ինչպես իր հերթին տեղեկացրել է ՄՄԱԲ մամուլի ծառայությունը, նոր պաշտոնին Աղանբեգյանի լիազորությունները ուժի մեջ են մտնում 2010 թ.-ի հուլիսի 27-ից:

ՄՄԱԲ նախագահի պաշտոնը զբաղեցնող Կոնստանտին Կորիշչենկոյի լիազորությունները դադարեցվել են ժամկետից շուտ՝ նրա դիմումի համաձայն: Միաժամանակ Կորիշչենկոն պահպանում է ՄՄԱԲ գլխավոր տնօրենի և «ՄՄԱԲ» ՓԲԸ ավագ փոխնախագահի պաշտոնները:

Աղանբեգյանը ՄՄԱԲ նախագահ է նշանակվել երեք տարի ժամկետով: Շվեցովի կարծիքով՝ այս որոշումը դրական կընդունվի արժեթղթերի շուկայի մասնակիցների կողմից: «Ռուբեն Աղանբեգյանի գալու հետ ՄՄԱԲ-ը որդեգրում է նոր արժեքներ, որոնք են՝ միտվածությունը հաճախորդների պահանջներին, նպատակաուղղվածությունն արդյունքներին», -ասել է նա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ժամանակին Կորիշչենկոն և Աղանբեգյանը միասին աշխատել են 2002-2003 թթ.-ին «Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերությունում: Կորիշչենկոն զբաղեցնում էր գործադիր տնօրենի, իսկ Աղանբեգյանը՝ նախագծային ֆինանսավորման գծով գործադիր տնօրենի պաշտոնը:

ԱՂԱՆԲԵԳՅԱՆ

Աղանբեգյանը 1995թ.-ին ավարտել է Մոսկվայի պետական իրավաբանական ակադեմիան, կարիերան սկսել է 1992 թ.-ին Pricewaterhouse Coopers-ում, այնուհետև աշխատել է Clifford Chance միջազգային իրավաբանական ընկերությունում, Credit Suisse Financial Products-ում (Մոսկվա):

1997-2002 թթ.-ին զբաղեցրել է Ռուսաստանում Credit Suisse First Boston-ի համաղեկավարի պաշտոնը:

2002-2003 թթ.-ին զբաղեցրել է «Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերության նախագծային ֆինանսավորման գծով գործադիր տնօրենի, ներդրումային-բանկային վարչության ղեկավարի պաշտոնը: 2007 թ.-ին նշանակվել է Ռուսաստանում «Ռենեսանս Կապիտալ» ներդրումային խմբի գլխավոր տնօրենի պաշտոնում: 2009 թ.-ի հունվարից նա զբաղեցրել է «Ռենեսանս ներդրումների կառավարում» վարչության նախագահի պաշտոնը, նույն տարվա սեպտեմբերից՝ «Ռենեսանս Կապիտալ» ներդրումային խմբի նախագահի պաշտոնը:

«Սնոբ» ամսագիրը գրում է, որ Աղանբեգյանը սովորական բանկիր չէ, նա սիրում է ուշանալ և միևնույն ժամի յոթ հանդիպում նշանակել, համախոհների հետ մոտոցիկլետ է քշում Զոլոտոյե կոլցոյով, մի անգամ նույնիսկ լեռնային արահետներով  մոտոցիկլետով անցել է ծովից մինչև օվկիանոս:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img