Ավելի քան 50 մարդ է մասնակցել HSBC Բանկ Հայաստանի վերապատրաստման ծրագրերին

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի./ԱՌԿԱ/. Ավելի քան 50 մարդ է մասնակցել HSBC Բանկ Հայաստանի կողմից իրականացվող ամառային պրակտիկայի և ապագա ղեկավարների պատրաստման ծրագրերին, ուրբաթ «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից:

«Չորս տարի շարունակ HSBC  Բանկ Հայաստանը ԲԿՀ ուսանողներին և տաղանդավոր շրջանավարտներին ընձեռում է կարիերայի տեղական և միջազգային զարգացման հնարավորություններ` կազմակերպելով և անցկացնելով ամառային պրակտիկայի և ապագա ղեկավարների պատրաստման ծրագրեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Մինչ օրս 42 ուսանող և 9 շրջանավարտ մասնակցել են այդ ծրագրերին, ինչը թե տեղական և թե միջազգային բանկային փորձի ձեռքբերման, կարիերայի վաղ կողմնորոշման, ինչպես նաև ապագա աշխատանքի ամրագրման հուսալի հնարավորություն է ընձեռում: Ծրագրերը հաջողությամբ ավարտելուց հետո 15 պրակտիկանտներ աշխատանքի են ընդունվել և 9 ղեկավար պաշտոններ վստահվել են ղեկավարների պատրաստման ծրագրի շրջանավարտների, որոնք իրենց փորձառությունը ձեռք են բերել Միացյալ Թագավորության, Չինաստանի, Միացյալ Արաբական Էմիրությունների և Եվրոպայի HSBC Խմբի անդամ բանկերում:

Հայաստանում բանկի նախաձեռնությունները ներառում են նաև տեղական համալսարանների հետ կապերի զարգացումը: Բանկի Մարդկային ռեսուրսների կառավարման բաժինը պարբերաբար մասնակցում է ԲԿՀ կարիերայի կենտրոնների հետ խորհրդակցությունների:

Ինչպես հայտնեց Բաժնի ղեկավար Էլվինա Աղաջանյանը, 2009 թվականից մինչ օրս, ավելի քան 50 մլն. դրամ է ներդրել աշխատակիցների շուրջ 80%-ի վերապատրաստման և զարգացման ծրագրերում:

«Մեր աշխատակիցները մեր բիզնես հաջողության գրավականն են և մենք մշտապես զգալի ներդրումներ ենք կատարում նրանց մասնագիտական զարգացման և կարիերայի աճի ուղղությամբ, ինչպես Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանում, այնպես էլ ամբողջ Խմբում»,- հայտնեց նա:

Աղաջանյանը հայտնեց, որ  HSBC բանկ Հայաստանի գործընկերներից վեցը ներկայումս ղեկավար պաշտոններ են զբաղեցնում HSBC Խմբի անդամ այլ բանկերում, որոնք վերադառնալով` Հայաստանյան շուկա կբերեն իրենց միջազգային փորձը և մոտեցումները:

HSBC Խմբի 88 երկրներում և տարածաշրջաններում գործող 8,000 գրասենյակներում աշխատում է 335 հազարանոց բազմազգ աշխատուժ:

HSBC Հայաստանն ունի 360 տարբեր մասնագիտությունների, կրթության և փորձառության տեր աշխատակիցներ, որոնց միջին տարիքը 30-ն է` 40 և 60 տոկոս տղամարդ – կին հարաբերակցությամբ:

«HSBC Bank plc»-ը HSBC Բանկ Հայաստանի բաժնետոմսերի փաթեթի 70 տոկոսի սեփականատերն է, իսկ բաժնետոմսերի 30 տոկոսը պատկանում է օտարերկրյա հայ ներդրողներին։ «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն 2009 թվականի հունվարից NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի անդամ է։

«ԱՌԿԱ» գործակալության տվյալներկ համաձայն՝ 2010թ.-ի հունիսի 30-ի դրությամբ բանկի ակտիվները 126,7 մլրդ դրամ են կազմել, պարտավորությունները` 107,9 մլրդ դրամ, ընդհանուր կապիտալը` 18,8 մլրդ դրամ, կանոնադրական կապիտալը` 7,6 մլրդ դրամ, համախառն վարկային ներդրումները` 70,3 մլրդ դրամ, հաճախորդների հանդեպ պարտավորությունները` 101,9 մլրդ դրամ, իսկ 2010թ.-ի առաջին կիսամյակի ընթացքում զուտ եկամուտը` 1,9 մլրդ դրամ:

Ներկայումս բանկն ունի յոթ մասնաճյուղ ($1 – 370,41 դրամ): -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎԶԵԲ-ը պատրաստակամ է շարունակելու աջակցությունը ՀՀ կառավարությանը տարբեր ոլորտներում նախատեսվող ծրագրերի և բարեփոխումների իրականացման գործում

Փաշինյանը հանդիպում է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասսոյի հետ

Հայաստանում ՀՆԱ–ի նկատմամբ պետական պարտքի հարաբերակցության նվազման միտումը շարունակվում է․ Ֆինանսների նախարարություն

Հայաստանը մտադիր է շարունակել նվազեցնել պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը

«Մեղվի և մեղվապահության» հյուրատունը Լոռու մարզում (ՎԻԴԵՈ)

Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում Բիոգրաֆի հյուրատանը Հայարփին իր հյուրերին բարի գալուստ է ասում հյուրատան այցեքարտը համարվող մեղրահամ ըմպելիքով

10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին (ՎԻԴԵՈ)

Հայաստանում կանաչ ներդրումները աստիճանաբար դառնում են ոչ թե այլընտրանք, այլ ռազմավարական ընտրություն

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img