ՀՀ ՀՆԱ-ն 2010 թ. II կիսամյակում կանխատեսվում է 5,7-6,4% սահմանում. ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ՀՆԱ-ն 2010 թ.-ի երկրորդ կիսամյակում կանխատեսվում է 5,7-6,4 տոկոսի սահմանում: Ինչպես նշվում է «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրված ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության 2010 թ.-ի երկրորդ կիսամյակի ճշտված ծրագրում, տնտեսական աճի ռիսկերը երկկողմանի են և կապված են ինչպես արտաքին, այնպես էլ ներքին գործոնների հետ:

Մասնավորապես, ռիսկերի պատճառը համաշխարհային պահանջարկի վերականգնումն է: Միաժամանակ այդ ռիսկերը պայմանավորված են Հայաստանի կառավարության որոշ խոշոր ներդրումային ծրագրերի իրականացման տեմպերով, որոնք, մասնավորապես, ուղղված են փոքր և միջին բիզնեսի խթանմանը, արտահանող հատվածին ցուցաբերվող ֆինանսական աջակացությանը, աղետի գործում բնակարանաշինությանը, ճանապարհաշինությանն ու ենթակառուցվածքներին:

ԿԲ ծրագրի համաձայն՝ շինարարության ոլորտում 2010 թ.-ին կշարունակվի աճի միտումը, ինչը պայմանավորված է կապիտալի ներհոսքի ավելացմամբ:

ԿԲ կանխատեսումների տվյալների համաձայն՝ շինարարության ծավալների աճ է ակնկալվում տրանսպորտի և կապի, մետաղի հանքաքարի արդյունահանման և կոմունալ ծառայությունների ոլորտում: Արդյունքում 2010 թ.-ին շինարարությունում ակնկալվում է ավելացված արժեքի 10.5 – 12.5% իրական աճ, իսկ 2011 թվականի առաջին կիսամյակում՝ 6 – 8%:

Արդյունաբերության ոլորտում կանխատեսումները վերանայվել են են փոքր-ինչ աճի ուղղությամբ, ինչի արդյունքում 2010 թ.-ին ակնկալվում է ավելացված արժեքի 7- 9% իրական աճ, իսկ 2011 թվականի առաջին կիսամյակում՝ 6 – 8%:

Միաժամանակ վերանայման հիմք են ծառայել քիմիական արդյունաբերության և մետաղագործության արտադրության ծավալների փոփոխությունը, ինչպես նաև էներգետիկայի ոլորտում աճի տեմպերի ճշգրտումը: Այնուամենայնիվ, արդյունաբերության ոլորտի աճը կապահովվի էներգետիկայի և սննդի արդյունաբերության հաշվին:

Միաժամանակ ծառայությունների ճյուղում ևս կանխատեսումները ճշգրտվել են աճի ուղղությամբ, ինչի արդյունքում 2010 թ.-ին ծառայությունների ավելացված արժեքի իրական աճը կանխատեսվում է 5 – 7%-ի սահմաններում, իսկ 2011 թվականի առաջին կիսամյակում՝ 3 – 5%:

Մասնավորապես, գյուղատնտեսության ճյուղի կանխատեսումները վերանայվել են նվազման ուղղությամբ, և 2010 թ.-ին ակնկալվում է գյուղատնտեսության ավելացած արժեքի 3 – 5% իրական անկում, մինչդեռ 2011 թվականի առաջին կիսամյակում ակնկալվում է աճի տեմպերի վերականգնում՝ 3 – 5%-ով:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img