Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր ակտիվները երկրորդ եռամսյակում կրճատվել են 3,9 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր ակտիվները երկրորդ եռամսյակում կազմել են 1329,2 մլրդ դրամ՝ կրճատվելով 3,9 տոկոսով կամ 54,4 մլրդ դրամով:

Ինչպես տեղեկանում ենք 2010 թվականի երկրորդ եռամսյակում հայկական բանկերի գործունեության ՀՀ Կենտրոնական բանկի տեղեկագրից, բանկերում կանխիկի ծավալը հաշվետու եռամսյակի սկզբից կրճատվել է 2,4 մլրդ դրամով կամ 3,6 տոկոսով՝ կազմելով 64,2 մլրդ դրամ:

Միաժամանակ, հաշվետու ժամանակահատվածում բանկերի և ֆինանսական այլ կազմակերպությունների նկատմամբ պահանջների աճ է նկատվում 11 մլրդ դրամով կամ 15,6 տոկոսով՝ կազմելով 81,1 մլրդ դրամ:

Միաժամանակ, ԿԲ-ի նկատմամբ բանկերի պահանջները հաշվետու ժամանակահատվածում նվազել են շուրջ 46,8 մլրդ դրամով կամ 25,3 տոկոսով՝ կազմելով շուրջ 138 մլրդ դրամ:

Հաշվետու ժամանակահատվածում ակտիվների մասով հնարավոր կորուստների ծածկման պահուստը կրճատվել է 286 մլն դրամով կամ 1,6 տոկոսով՝ կազմելով 17,3 մլրդ դրամ:

Երկրորդ եռամսյակի արդյունքներով տեղի է ունեցել իրավաբանական և ֆիզիկական անձանց վարկավորման ծավալների ավելացում: Մասնավորապես, 5 մլրդ դրամով կամ 1,2 տոկոսով աճել են իրավաբանական անձանց տրամադրված վարկերի ծավալները, որոնց մեծությունը հասել է 432,4 մլրդ դրամի, իսկ ֆիզիկական անձանց վարկավորումն աճել է 0,2 մլրդ դրամով կամ 0,1 տոկոսով՝ կազմելով 298,1 մլրդ դրամ: Միաժամանակ, բանկի հետ կապված անձանց և աշխատակիցներին տրված վարկերի ծավալը նույնպես ավելացել է 27,9 տոկոսով՝ հունիսի 30-ի դրությամբ կազմելով 28,4 մլրդ դրամ:

Կենտրոնական բանկի տեղեկագրի համաձայն, երկրորդ եռամսյակում բանկերի ընդհանուր ակտիվներում 5,6 մլրդ դրամով կամ 5,3 տոկոսով ավելացել են ներդրումների ծավալները պետական արժեթղթերում, որոնց մեծությունը կազմել է 112,4 մլրդ դրամ: Միաժամանակ այլ արժեթղթերում իրականացրած ավանդները հունիսի վերջի դրությամբ կրճատվել են 18,2 տոկոսով կամ 5,1 մլրդ դրամով:

Կենտրոնական բանկի տվյալներով, լիզինգային և ֆակտորինգային գործառնությունների ծավալը հաշվետու ժամանակահատվածում ավելացել է 70 տոկոսով մինչև 13,7 մլրդ դրամ:

Բանկերի հիմնական միջոցների ծավալը հունիսի 30-ի դրությամբ կազմել է 64,4 մլրդ դրամ՝ ընթացիկ տարվա մարտի վերջի դրությամբ, ստացման ավելացած տոկոսները կազմել են 12,5 մլրդ դրամ /աճը՝ 10,4 տոկոսով/, այլ ակտիվները՝ 33,7 մլրդ դրամ՝ եռամսյակի սկզբում 32,8 դրամի դիմաց:

«ԱՌԿԱ» գործակալության վերլուծության տվյալներով, ակտիվների մեծությամբ առաջատարների հնգյակում են ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ բանկը (171,5 մլրդ դրամ), HSBC Հայաստան Բանկը (126,7 մլրդ դրամ), Ամերիաբանկը (121,4 մլրդ դրամ), Հայբիզնեսբանկը (113,3 մլրդ դրամ) և Արդշինինվեստբանկը (111,2 մլրդ դրամ):

Հունիսի 30-ի դրությամբ Հայաստանում գործել է 21 բանկ և 393 մասնաճյուղ: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի վարկային կազմակերպությունների զուտ շահույթը 9 ամսում կրճատվել է 26,62%–ով՝ մինրև 30,27 մլրդ դրամ

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն զուտ շահույթը 2026 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 30.27 մլրդ դրամ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 41.26 մլրդ դրամի դիմաց՝ կրճատվելով 26.62%-ով

Rate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ (ՎԻԴԵՈ)

Անշարժ գույքի ձեռքբերումը հաճախ ուղեկցվում է բազմաթիվ կազմակերպչական հարցերով

Հայաստանի վարկային կազմակերպությունների կապիտալը 9 ամսում աճել է 4,35%-ով՝ հասնելով 474,09 մլրդ դրամի

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն կապիտալը 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 474,09 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,49%-ով, իսկ տարեսկզբից՝ 4,35%-ով

Հայաստանի վարկային կազմակերպությունների ներդրումային պորտֆելը III եռամսյակի արդյունքներով կազմել է 99,70 մլրդ դրամ

2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ներդրումային պորտֆելը կազմել է 99,70 մլրդ դրամ։

Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի 9 ամիսների արդյունքներով

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի հունվար-սեպտեմբերի արդյունքներով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img